Իրանի նավթի արդյունահանման և արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/iran-i232308-Իրանի_նավթի_արդյունահանման_և_արտահանման_ծավալներն_աճել_են
Իրանի նավթի արդյունահանման և արտահանման ծավալներն աճել են։ Նավթի նախարարը հայտարարել է, որ օրական արդյունահանման ծավալն աճել է 150 հազար բարելով
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2025 12:15 Asia/Tehran
  • Իրանի նավթի արդյունահանման և արտահանման ծավալներն աճել են

Իրանի նավթի արդյունահանման և արտահանման ծավալներն աճել են։ Նավթի նախարարը հայտարարել է, որ օրական արդյունահանման ծավալն աճել է 150 հազար բարելով


Հղում անելով Fars գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Թեհրանի 29-րդ միջազգային նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, Հոսեյն Փաքնեժադը հայտարարել է, որ հում նավթի արտադրության ծավալն աճել է օրական 150 հազար բարելով, իսկ գազի արտադրության ծավալն օրական 30 միլիոն խորանարդ մետրով։
Նշելով, որ բենզինի արտադրության ծավալը հասել է օրական 7 միլիոն լիտրի, իսկ դիզելային վառելիքինն օրական 8 միլիոն լիտրի, Փաքնեժադը հավելել է. «Չնայած պատժամիջոցներին՝ Իրանի հում նավթի արտահանումը գտնվում է հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա»:

Նավթարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված  մեգածրագրեր 
Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել 30   նավթագազային նախագծեր՝ 10 միլիարդ դոլարի ներդրումով, որոնց իրագործման դեպքում երկրի հում նավթի արտադրության հզորությունը կավելանա 250 հազար բարելով, իսկ  գազի արտադրությանը՝ 30 միլիոն խորանարդ մետրով։ Փաքնեժադը հայտարարել է նաև որակի բարելավման ծրագրերի իրականացման միջոցով նավթավերամշակման գործարանների հզորությունը 180 հազար  բարելով ավելացնելու մասին, ընդգծելով. «Նավթի և գազի արդյունաբերությունը կլինի երկրի տնտեսության շարժիչ ուժը Յոթերորդ զարգացման ծրագրում»։ 

Կապիտալի ներգրավում և էներգետիկ դիվանագիտություն 
Անդրադառնալով Իրան-Ռուսաստան էներգետիկ հանձնաժողովի նիստին՝ Իրանի նավթի նախարարն ասել է. «Երկու երկրների ընկերությունները ստորագրել են համագործակցության համաձայնագրեր, իսկ Իրանի տարածքով Թուրքմենստանի գազի փոխանակման համաձայնագրի իրականացմամբ, Իսլամական Հանրապետությունը կդառնա տարածաշրջանի էներգետիկ կենտրոնը»։
Մայիսի 8-ին Թեհրանում բացվել է նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիայի 29-րդ ցուցահանդեսը, որը այս ոլորտի ամենամեծ ցուցահանդեսային միջոցառումն է։ Բացման արարողությանը ամսնակցել են  Իրանի նավթի նախարարը և նավթային ընկերությունների ղեկավարները։
Էներգետիկ ոլորտի հիմնական խաղացողներից համարվող  Իրանի նավթարդյունաբերությունը միշտ եղել և շարունակում է գրավել համաշխարհային շրջանակների ուշադրությունը։ Իրանը, որն ունի նավթի և գազի խոշոր պաշարներ, միշտ գրավել է միջազգային էներգետիկ արդյունաբերության ակտիվիստների և փորձագետների ուշադրությունը, և աշխարհի էներգետիկայի ճակատագրի մի մասը որոշվում է իրանական նավթի ոլորտի զարգացումներով։ Նավթարդյունաբերությունը, որպես տնտեսական զարգացման հիմնական հենասյուներից մեկը, հետաքրքրություն է ներկայացնում Իրանի ժողովրդի և կառավարության պաշտոնյաների համար։