Իրանն ու Հայաստանը ստորագրել են մաքսային համագործակցության արձանագրություն
(last modified Sat, 10 May 2025 06:37:28 GMT )
Մայիս 10, 2025 10:07 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանը ստորագրել են մաքսային համագործակցության արձանագրություն

Իրանի էկոնոմիկայի փոխնախարար, մաքսային գլխավոր վարչության պետ Ֆորուդ Ասկարին և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը Թեհրանում ստորագրել են մաքսային համագործակցության մասին արձանագրություն։

Իրանի մաքսային ծառայության մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝արձանագրության համաձայնեցված կետերի թվում էին ժամանակակից սարքավորումներով նոր սահմանային մաքսակետի կառուցումը, էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով առևտուրը արագացնելու և հեշտացնելու նպատակով կանաչ մաքսային ալիքի ստեղծումը։
Նախատեսվել է նաև քայլեր ձեռնարկել կողմերի լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման վերաբերյալ երկկողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ուղղությամբ և հիմքեր ստեղծել՝ հատուկ մաքսային հնարավորություններ ապահովելու, երկկողմ համագործակցությունը խթանելու լուծումների ուսումնասիրման և համատեղ սահմանային մաքսային կետերում ընթացակարգերի հեշտացման համար։