ԻԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի իրագործումը կմեծացնի առևտրային համագործակցությունը. Իրանի ԱԳՆ
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացումը կմեծացնի միության երկրների հետ Թեհրանի առևտրատնտեսական փոխգործակցության ծավալները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Մարտի վերջին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին:
«Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը կհանգեցնի Իրանի և հինգ երկրների միջև առևտրատնտեսական փոխանակումների զգալի աճի, ուստի մենք վճռական ենք օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի մեծացնենք այդ երկրներից յուրաքանչյուրի ներուժի օգտագործման արդյունավետությունը»,-ասել է Բաղային:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն առանձնահատուկ արժեք ունի Իրանի համար, քանի որ հող է ստեղծում միավորման անդամների հետ Թեհրանի տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման համար:
Sputnik