Իրանում պատրաստվում են Պուտինի այցին
https://parstoday.ir/hy/news/iran-i232474-Իրանում_պատրաստվում_են_Պուտինի_այցին
Իրանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2025 14:13 Asia/Tehran
  • Իրանում պատրաստվում են Պուտինի այցին

Իրանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պուտինի այցը Թեհրան մշակման փուլում է, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում», - ասել է նա:

Ներկա դրությամբ այլ մանրամասներ, ինչպես նաև այցի ժամկետները, հայտնի չեն:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ապրիլի կեսերին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարել էր, որ Թեհրանը հույս ունի, որ 2025 թվականին Պուտինը կայցելի Իրան: Իրանի արտաքին գործերի նախարարը, բացի իր ռուսաստանյան պաշտոնակցի հետ հանդիպումից, Մոսկվա կայացած այցի ընթացքում բանակցություններ էր վարել ՌԴ նախագահի հետ: