Իրանական BCG պատվաստանյութի խմբաքանակն առաջիկայում կհասնի Վենեսուելա
(last modified Wed, 14 May 2025 12:41:46 GMT )
Մայիս 14, 2025 16:11 Asia/Tehran
  • Իրանական BCG պատվաստանյութի խմբաքանակն առաջիկայում կհասնի Վենեսուելա

Իրան-Վենեսուելա գիտական և առողջապահական համագործակցության շրջանակներում, իրանական BCG պատվաստանյութի 700 դեղաչափ պարունակող բեռն առաջիկայում կփոխանցվի Վենեսուելայի առողջապահական մարմիններին։

 Պատվաստանյութը կօգտագործվի Վենեսուելայում մանկական պատվաստումների ազգային ծրագրի իրականացման համար։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդել է, որ բեռը չորեքշաբթի օրը առաքվել է Կարակասի Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայան։ BCG պատվաստանյութը կիրառվում է տուբերկուլյոզի կանխարգելման համար։
Վենեսուելայի գիտության և տեխնոլոգիաների նախարար Գաբրիելա Խիմենեսը երախտագիտություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը և ասել. «Պատվաստանյութն առաջիկայում կբաշխվի առողջապահական կենտրոնների միջև»։
Վենեսուելայի առողջապահության փոխնախարար Խեսուս Օստիկոչեան անդրադառնալով այս ոլորտում երկու երկրների համագործակցության կարևորությանն ասել է. «Սա Իրանի Պաստերի ինստիտուտի և Վենեսուելայի գիտական հետազոտությունների ինստիտուտի (IVIC) միջև 2022 թվականին սկսված նախագծի մի մասն է»։
Նա հավելել է. «Այս համագործակցությունը ներառում է գիտական փորձի փոխանակում, բժշկական տեխնոլոգիաների զարգացում, երկու երկրների բժշկական արտադրանքից օգտվել և  կարող է նպաստել  Վենեսուելայի առողջապահական համակարգի բարելավմանը»։