Էսլամի. Իրանը չի իրականացնում թաքնված միջուկային գործունեություն և չունի չհայտարարագրված օբյեկտներ
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է․ «Իրանի միջուկային գործունեությունը թափանցիկ է և այդ ծրագրերի շրջանակը Գործակալությանը հասանելի է եղել ավելի քան երկուսուկես տարի»։
Էսլամիի հայտարարությունը վկայում է իր միջուկային ծրագրի թափանցիկությունն ապահովելուն և միջազգային մտահոգությունները նավզեցնելուն ուղղված Իրանի ջանքերի մասին։
Մաշհադում ընթացող 31-րդ Ազգային միջուկային համաժողովի շրջանակներում, Էսլամին լրագրողներին ասել է. «ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ամեն օր այցելում են մեր օբյեկտներ, հետևում դրանց աշխատանքին։ Իրանը ոչ անցյալում և ոչ է այս պահին չի իրականացրել և չի իրականացնում չհայտարարագրված գործունեություն։ Թեհրանի գործողություններն իրականացվում են գործակալության կանոնակարգերին համապատասխան»։
Էսլամին հավելել է․ «Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի և այդ կապակցությամբ բոլոր մեղադրանքները հնացած են։ Նման մեղադրանք հնչեցնողները պետք է ընդունեն, որ չնայած ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ բացարձակ մենաշնորհ ունեն, Իրանի ժողովուրդը դրանք ձեռք է բերել իր զավակների զոհաբերության գնով։ Մենք այդ տեխնոլոգիաներն էժան ձեռք չենք բերել, որպեսզի նվիրենք»։
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններին, Էսլամին ասել է. «Մենք չենք անցել ընդհանուր շրջանակից այն կողմ։ Կարևորն այն է, որ մյուս կողմը լուրջ է և ունի խնդիրը լուծելու կամք։ Կարևոր է նաև, որ ԱՄՆ-ն չցանկանա օգտագործել առավելագույն ճնշման և անխոհեմ պատժամիջոցների հնացած քաղաքականությունը՝ ճնշում գործադրելու համար»։
Այս դիրքորոշումները համարվում են Արևմուտքի պատժամիջոցներից և մեղադրանքներից բխող քաղաքական և տնտեսական ճնշումների պատասխան։ Իրանը ձգտում է ապահովել կառուցողական բանակցությունների և լարվածության թուլացման միջավայր՝ միաժամանակ ընդգծելով միջուկային տեխնոլոգիաներ ձեռք բերելու իր իրավունքը։