Թեհրանն ու Մոսկվան համագործակցության նոր փուլ են մտել. դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i232628-Թեհրանն_ու_Մոսկվան_համագործակցության_նոր_փուլ_են_մտել._դեսպան
Իրանն ու Ռուսաստանը համագործակցության նոր փուլ են թևակոխել։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին «Ռուսաստան-իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 16, 2025 10:58 Asia/Tehran
  • Թեհրանն ու Մոսկվան համագործակցության նոր փուլ են մտել. դեսպան

Իրանն ու Ռուսաստանը համագործակցության նոր փուլ են թևակոխել։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին «Ռուսաստան-իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում։

«Իրան-Ռուսաստան հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են։ Այս տարվա սկզբին Իրանի նախագահն այցելել էր Մոսկվա, և ԻԻՀ ու Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր էր ստորագրվել: Մենք արդեն ՌԴ-ի հետ փոխգործակցության նոր փուլ են մտել։ Հույս ունենք, որ Իրանի և Ռուսաստանի միջև այս ռազմավարական գործընկերությունը կամրապնդվի»,-ասել է իրանցի դիվանագետը:

Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ապրիլի կեսերին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարել էր` Թեհրանը հույս ունի, որ 2025 թվին Պուտինը կայցելի Իրան: