Իրան-ԵԱՏՄ առևտրում մաքասատուրքերը զորայացվում են
Մայիս 17, 2025 05:42 Asia/Tehran
ԻԻՀ կառավարության տեղեկատվական բաժնի տնօրենը հայտարարել է, որ Իրան-ԵԱՏՄ առևտրում մաքսատուրքերը 87 տոկոսը կհասցվի զրոյի։
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ Ալի Ահմադնիան X -ում գրել է. «Ըստ համաձայնագրի՝ Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտրում մաքսատուրքերի 87 տոկոսը զրոյացվում է»։
Ուրբաթ օրը ուժի մեջ մտած Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի համաձայն՝ հինգ անդամ երկրների հետ երկկողմ առևտրի ծավալն ըստ կանխատեսումների՝ կկազմի առնվազն 10 միլիարդ դոլար։