Արաղչի. Իրանը հաստատակամ է խաղաղ միջուկային տեխնոլոգիան զարգացնելու հարցում
ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի կազմակերպության կողմից կազմակերպված Պուգվաշի միջազգային համաժողովի խորհրդի նիստում ընդգծել է Իրանի վճռականությունը՝ զարգացնելու խաղաղ միջուկային տեխնոլոգիան։
Նա ասել է. "Իրանի ժողովուրդն այս տեխնոլոգիան ունենալու համար մեծ գին է վճարել"։
Անդրադագնալով NPT պայմանագրին Իրանի երկարամյա անդամակցությանն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Թեհրանի ջանքերին, Արաղչին ասել է. "Իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ վստահություն ձևավորելու համար Իրանը պատրաստ է համագործակցության։ Սակայն որևէ դեպքում զիջումների չի գնա միջուկային էներգիայից խաղաղ նպատակներով օգտվելու և հարստացման հարցում"։
Հարգելով Իրանի նահատակված միջուկային գիտնականների հիշատակը, նախարարն ասել է. "Չնայած դաժան պատժամիջոցներին ու ճնշումներին, Իրանը շարունակում է գնալ օրինական ճանապարհով, միևնույն ժամանակ պատրաստ է երկխոսության ՄԱԳԱՏԷ _ի և այլ կողմերի հետ՝ մտահոգությունները փարատելու և վստահության մթնոլորտ ձևավորելու համար"։
Նշելով, որ ամերիկացի պաշտոնյաների հակասական ու իրարամերժ հայտարարությունները խոչընդոտում են բանակցությունների ըմթացքին, Արաղչին ասել է. "ԱՄՆ քաղաքականության մեջ մշտական փոփոխությունները և պատերազմատենչ խմբերի, այդ թվում՝ Իսրայելի ճնշումները ձգձգում են բանակցությունների ընթացքը։ Այդ ճնշումներն ԱՄՆ_ում դիվանագիտությանը դեմ կոալիցիայի ջանքերի արդյունքն են, որի նպատակները համընկնում են Նեթանյահուի նպատակների հետ"։
Արաղչին նշել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին, անտեսելով մամուլում բարձրացվող աղմուկը և թույլ չի տա, որպեսզի անօրինական պահանջները խոչընդոտեն իր միջուկային խաղաղանպատակ ծրագրին։
Պուգվաշի կոնֆերանսը 70 տարվա պատմություն ունեցող միջազգային կառույց է, որի աշխատանքն ուղղված է աշխարհում խաղաղ միջուկային ծրագրի հնարավորությունների ընդլայնմանը։