Թրամփը գովել է իրանական անօդաչու թռչող սարքերը
(last modified Sat, 17 May 2025 10:05:29 GMT )
Մայիս 17, 2025 13:35 Asia/Tehran
  •  Թրամփը գովել է իրանական անօդաչու թռչող սարքերը

ԱՄՆ նախագահը, ով հետհեղափոխական տռարիներին միշտ հերքել է Իրանի առաջընթացը, այժմ գովում է իրանական ԱԹՍ-ները։

Հինգշաբթի օրը, Կատարի մայրաքաղաք Դոհայում խոշոր ընկերությունների ղեկավարների հետ գործարար նախաճաշի ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովել է Իրանի «էժան» և «մահացու» անօդաչու թռչող սարքերը՝ ասելով. «Իրանցիները լավ անօդաչու թռչող սարքեր են պատրաստում 35 հազարի-ից 40 հազար  դոլարով»։ 
Նա հավելել է․ «Ես  ամերիկյան  ընկերություններից մեկին խնդրեցի կառուցել  ԱԹՍ-ներ։ Երկու շաբաթ անց այդ ընկերությունը հայտարարեց, որ կառուցել է 41 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարք։ Ես նրանց ասացի, որ ի նկատի  ունեի ԱԹՍ, որը կարժենա առավելագույնը 35 հազարից 40 հազար դոլար։ Այս անօդաչու թռչող սարքերը (իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր) շատ լավն են, արագ և մահացու»։
Հարկ է նշել, որ Իրանը, որպես անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի ոլորտում առաջատար երկրներից մեկը, մշակել է այդ սարքերի  տարբեր տեսակներ, որոնց հզորությունը  վերջին տարիներին զգալիորեն աճել է։