ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարը հանդիպել է Արաղչիի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i232666-ՀՀ_ԱԽ_գլխավոր_քարտուղարը_հանդիպել_է_Արաղչիի_հետ
Թեհրանում կայացել է ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։
(last modified 2025-09-30T15:14:30+00:00 )
Մայիս 17, 2025 13:42 Asia/Tehran

Թեհրանում կայացել է ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։

Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Քննարկման թեմաների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ դեռ չկան, մինչդեռ իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա կարգավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։

Ըստ Շահմուրադյանի` Արմեն Գրիգորյանը մի շարք հանդիպումներ և խորհրդակցություններ է ունենալու Իրանի այլ պաշտոնյաների հետ։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել մայիսի 16-ին։ ԱԽ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ նա Իրան է մեկնում «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին մասնակցելու նպատակով, այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: