Իմամ Խամենեի. Սիոնիստական ​​ռեժիմը պետք է արմատախիլ լինի, և արմատախիլ կլինի
(last modified Sat, 17 May 2025 13:35:08 GMT )
Մայիս 17, 2025 17:05 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ընդգծելով, որ սիոնիստական ​​ռեժիմը «քաղցկեղային, վտանգավոր և մահացու գոյացություն» է, հայտարարել է.-«Այս ռեժիմը պե՛տք է արմատախիլ լինի և կլինի Արևմտյան Ասիայի տարածաշրջանից»։

Այսօր շաբաթ առավոտյան, հազարավոր ուսուցիչների և կրթության  ոլորտի գործիչների հետ հանդիպման ժամանակ, Իմամ Խամենեին անդրադառնալով տարածաշրջանում Ամերիկայի գերիշխանական քաղաքականությանը,տարածաշրջանից այդ երկրի վերջնական դուրս գալը համարել է տարածաշրջանի ժողովուրդների պահանջը՝ ասելով․«Արաբական երկրներին պարտադրվող Ամերիկայից կախվածության մոդելը անկասկած ձախողված է»։

Իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է.-«ԱՄՆ նախագահը այս արաբական երկրներին այնպիսի մոդել է առաջարկում, որն ըստ նրա՝ այս մոդելով այս երկրներն առանց Ամերիկայի չեն կարող գոյատևել նույնիսկ տասն օր․ Ամերիկան  է ​​նրանց պահում»։ Հիմա ևս իր գործարքներով, իր վարքագծով, իր առաջարկներով  վերստին ներկայացնում և պարտադրում է նրանց այս նույն մոդելը, որպեսզի նրանք չկարողանան ապրել առանց Ամերիկայի։ Այս մոդելն անկասկած,  ձախողված է։ Տարածաշրջանի ժողովուրդների ջանքերով Ամերիկան ​​պետք է հեռանա և կհեռանա այս տարածաշրջանից»։

Հերքելով ԱՄՆ նախագահի՝ խաղաղության համար ուժ գործադրելու պնդումը՝ Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Նրանք ուժ են գործադրել Գազայի ժողովրդին սպանելու, պատերազմ հրահրելու և վարձկաններին աջակցելու համար»։ Նա  նշել է. -«Ի տարբերություն Ամերիկայի, Իսլամական Հանրապետությունը մեծացնելով իր հզորությունը, տարածաշրջանում իրական խաղաղություն է փնտրում՝ և ի հեճուկս թշնամիների՝ կհասնի բազմապատիկ առաջընթացի»։

Վերջերս տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ առանց Միացյալ Նահանգների ներկայության,տարածաշրջանային երկրների անկարողության մասին Թրամփի հայտարարությունների վերաբերյալ մեծարգո առաջնորդը նշել է. «ԱՄՆ նախագահի այս այցի ընթացքում ասված որոշ խոսքեր այնքան ցածր մակարդակի են և ամոթալի ասողի և ԱՄՆ-ի ժողովրդի համար, որ դրանք,  արժանի չեն արձագանքի»։

Հեղափոխության առաջնորդը այս հանդիպման նպատակը համարելով ուսուցիչներին մեծարելը և նրանց բացառիկ դերակատարության գնահատումը ապագա սերնդի դաստիարակության գործում, ասել է,-«Ուսուցչից գրավիչ կերպար ստեղծելը պահանջում է   լայնածավալ աշխատանք մեդիա-դաշտում  և արվեստի ոլորտում»։