Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ բանակցությունները և չի վախենում սպառնալիքներից. Փեզեշքիան
(last modified Sat, 17 May 2025 14:36:03 GMT )
Մայիս 17, 2025 18:06 Asia/Tehran
  • Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ բանակցությունները և չի վախենում սպառնալիքներից. Փեզեշքիան

Թեհրանը պատերազմի չի ձգտում, կշարունակի ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային խնդրի շուրջ և չի վախենում սպառնալիքներից, որոնք ԱՄՆ նախագահը հնչեցնում է խաղաղության հրավերների հետ: Այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր գործարքի կնքման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մի վատ բան կպատահի:

«Մենք բանակցելու ենք։ Մենք պատերազմի չենք ձգտում։ Բայց և ոչ մի սպառնալիքից չենք վախենում»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերում է «Mehr» գործակալությունը։

Փեզեշքիանը նշել է, որ Թրամփի խոսքերում հակասություններ կան. նա մե՛կ Իրանին խաղաղության է հրավիրում, մե՛կ սպառնում է ԱՄՆ-ում մշակվող ոչնչացման միջոցներով, ուստի անհասկանալի է, թե ԱՄՆ նախագահի խոսքերից որին արժե հավատալ:

Sputnik