Իրանի աղջիկների հավաքականը նվաճել է 2025 թվականի ֆուտզալի աշխարհի առաջնության ուղեգիր
Հաղթելով Չինաստանի հավաքականին, Իրանի կանանց ֆուտզալի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Ասիայի կանանց ֆուտզալի գավաթի որակավորման խաղում 3-1 հաշվով հաղթելով Չինաստանին, Իրանի հավաքականն ապահովել է իր տեղը կանանց ֆուտզալի աշխարհի առաջնությունում։
Այս խաղը հատկապես կարևոր էր երրորդ տեղը որոշելու և կանանց ֆուտզալի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու վերջնական քվոտա ապահովելու համար։ Ֆորուզան Սոլեյմանիի սաները, հետևողական և խելացի խաղի շնորհիվ, կարողացան հաստատել իրենց գերազանցությունը հյուրընկալող թիմի նկատմամբ և, նվաճելով մրցաշարի երրորդ տեղը, ստացան 2025 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր։
2025 թվականի աշնանը կանանց ֆուտզալի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ֆիլիպիններում, իսկ Իրանի ազգային հավաքականը մրցաշարին կմասնակցի որպես Ասիա մայրցամաքի ներկայացուցիչ՝ Ֆիլիպինների, Ճապոնիայի և Թաիլանդի հետ միասին։