Իրանի վճռական պատասխանը Թրամփի անհիմն պնդումներին. Դուք չեք ճանաչում Իրանի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i232714-Իրանի_վճռական_պատասխանը_Թրամփի_անհիմն_պնդումներին._Դուք_չեք_ճանաչում_Իրանի_ժողովրդին
Pars Today - ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաները խիստ արձագանքել են ԱՄՆ նախագահի վերջին հայտարարություններին իր տարածաշրջանային այցի ժամանակ՝ ընդգծելով, որ այդ պնդումները ոչ միայն անհիմն են, այլև արտացոլում են նրա խորը անտեղյակությունը Իրանի և տարածաշրջանի իրականությունների վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2025 13:53 Asia/Tehran
  • Իրանի վճռական պատասխանը Թրամփի անհիմն պնդումներին. Դուք չեք ճանաչում Իրանի ժողովրդին
    Իրանի վճռական պատասխանը Թրամփի անհիմն պնդումներին. Դուք չեք ճանաչում Իրանի ժողովրդին

Pars Today - ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաները խիստ արձագանքել են ԱՄՆ նախագահի վերջին հայտարարություններին իր տարածաշրջանային այցի ժամանակ՝ ընդգծելով, որ այդ պնդումները ոչ միայն անհիմն են, այլև արտացոլում են նրա խորը անտեղյակությունը Իրանի և տարածաշրջանի իրականությունների վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջան կատարած իր վերջին այցի ժամանակ փորձեց գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը՝ հարձակվելով Իրանի վրա, սակայն Իրանի պաշտոնյաների վճռական ու ժողովրդի համատարած արձագանքը ցույց տվեցին, որ ուժեղ Իրանը ոչ միայն չի տուժում այդ խոսքերից, այլև միասնությամբ և համախմբվածությամբ կչեզոքացնի ցանկացած հոգեբանական պատերազմ։ Իսլամական հեղափոխության առաջնորդի պատասխանը. «Թրամփի խոսքերն արժանի չեն պատասխանի».

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շաբաթ օրը երկրի ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ցածր մակարդակի և ամոթալի է անվանել ու ասել է. «Ամերիկան ​​իր ուժն օգտագործել է ոչ թե խաղաղության, այլ Գազայում կոտորածի և պատերազմ հրահրելու համար»։

Իրանի նախագահ. Թրամփը չի ճանաչել իրանցիներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի խոսքերին, Քերմանշահի ժողովրդին ասել է. «Դուք աջակցում էիք ԻԼԻՊ-ին, հիմա մեզ ասում եք, որ մենք ռազմատենչ ենք։ Սիոնիստական ​​ռեժիմը սպանում է երեխաներին և կանանց, իսկ դուք խոսում եք մարդկայնության մասին»:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ. Թրամփը մոլորության մեջ է

Ինդոնեզիայում իսլամական երկրների միջխորհրդարանական գագաթնաժողովում Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Թրամփի հայտարարությունները պատրանքի է անվանել և ընդգծել է. «Պաղեստինյան դիմադրությունը տարածաշրջանի ժողովրդի սրտերում է, և ոչ մի փաստ չի փոխի այս իրականությունը»:

Իրանի արտգործնախարարի կտրուկ արձագանքը. Կատարյալ խաբեություն

Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, ասել է.«Թրամփը փաստերը խեղաթյուրելով ուզում է Իրանը որպես սպառնալիք ներկայացնել, մինչդեռ Սիոնիստական ​​ռեժիմն է, որ տասնյակ հազարավոր մարդկանց է սպանել»։

Համատարած արձագանք սոցիալական ցանցերում

Թրամփին ի պատասխան Իրանի դիրքորոշումները սատարող հեշթեգները փոթորիկ առաջացրին կիբերտարածությունում, և օգտատերերը, լայնորեն տարածելով հեղափոխական հաղորդագրություններ, ցույց տվեցին, որ ԱՄՆ նախագահի պնդումները ոչ միայն անազդեցիկ են, այլև ավելի են ամրապնդել Իրանի ազգային համախմբվածությունը։