Մշակութային և զբոսաշրջային համագործակցություն Շիրազի և Երևանի միջև
https://parstoday.ir/hy/news/iran-i232738-Մշակութային_և_զբոսաշրջային_համագործակցություն_Շիրազի_և_Երևանի_միջև
Իրանի Ֆարս նահանգի զբոսաշրջության վարչության պետ Մեհդի Փարսային և Թեհրանում Հայաստանի դեսպանն այցելել են և Շիրազի հայկական թաղամաս և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Այցի ընթացքում երկու երկրների պաշտոնյաները քննարկել են Շիրազի և Երևանի միջև մշակութային և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2025 06:55 Asia/Tehran
  • Մշակութային և զբոսաշրջային համագործակցություն Շիրազի և Երևանի միջև

Իրանի Ֆարս նահանգի զբոսաշրջության վարչության պետ Մեհդի Փարսային և Թեհրանում Հայաստանի դեսպանն այցելել են և Շիրազի հայկական թաղամաս և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Այցի ընթացքում երկու երկրների պաշտոնյաները քննարկել են Շիրազի և Երևանի միջև մշակութային և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները։

Ընդգծելով մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, Փարսային առաջարկել է Շիրազի և Երևանի միջև ուղիղ չվերթներ կազմակերպել՝ զբոսաշրջիկների տեղաշարժը հեշտացնելու համար։ Անդրադառնալով Ֆարս նահանգի պատմական ներուժին՝ նա կարևորել է  նահանգի գրավչությունները միջազգային մակարդակով ներկայացնելը և զբոսաշրջության դերը տնտեսական զարգացման գործում։
Քննարկվել են նաև համատեղ մշակութային շաբաթներ, իրանական և հայկական խոհանոցի փառատոններ, ինչպես նաև Հայաստանի ազգային նվագախմբի ելույթը Պերսեպոլիսիում կազմակերպելու հետ կապված հարցեր։  
Առաջարկվել է նաև մշակութային փոխանակումները ամրապնդելու նպատակով Պերսեպոլիսի Հայկական թանգարանից Աքեմենյանների արտեֆակտների ցուցադրություն կազմակերպել։   
Փարսային կարևորել է հայ զբոսաշրջիկների համար մասնագիտացված տուրերի կազմակերպումը և առաջարկել նահանգը ներկայացնելու նպատակով մի խումբ բլոգերների հրավիրել Ֆարս նահանգ։ 
Թեհրանում Հայաստանի դեսպանը ողջունել է առաջարկնմերն ու ընդգծել Երևանի ցանկությունը՝ զարգացնելու Շիրազի հետ մշակութային փոխազդեցությունները։