Մշակութային և զբոսաշրջային համագործակցություն Շիրազի և Երևանի միջև
Իրանի Ֆարս նահանգի զբոսաշրջության վարչության պետ Մեհդի Փարսային և Թեհրանում Հայաստանի դեսպանն այցելել են և Շիրազի հայկական թաղամաս և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Այցի ընթացքում երկու երկրների պաշտոնյաները քննարկել են Շիրազի և Երևանի միջև մշակութային և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները։
Ընդգծելով մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, Փարսային առաջարկել է Շիրազի և Երևանի միջև ուղիղ չվերթներ կազմակերպել՝ զբոսաշրջիկների տեղաշարժը հեշտացնելու համար։ Անդրադառնալով Ֆարս նահանգի պատմական ներուժին՝ նա կարևորել է նահանգի գրավչությունները միջազգային մակարդակով ներկայացնելը և զբոսաշրջության դերը տնտեսական զարգացման գործում։
Քննարկվել են նաև համատեղ մշակութային շաբաթներ, իրանական և հայկական խոհանոցի փառատոններ, ինչպես նաև Հայաստանի ազգային նվագախմբի ելույթը Պերսեպոլիսիում կազմակերպելու հետ կապված հարցեր։
Առաջարկվել է նաև մշակութային փոխանակումները ամրապնդելու նպատակով Պերսեպոլիսի Հայկական թանգարանից Աքեմենյանների արտեֆակտների ցուցադրություն կազմակերպել։
Փարսային կարևորել է հայ զբոսաշրջիկների համար մասնագիտացված տուրերի կազմակերպումը և առաջարկել նահանգը ներկայացնելու նպատակով մի խումբ բլոգերների հրավիրել Ֆարս նահանգ։
Թեհրանում Հայաստանի դեսպանը ողջունել է առաջարկնմերն ու ընդգծել Երևանի ցանկությունը՝ զարգացնելու Շիրազի հետ մշակութային փոխազդեցությունները։