Իտալացի դասախոս. Ֆիրդուսիի ուղերձն է մերժել բռնությունն ու կարևորել ազգերի բարեկամությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i232752-Իտալացի_դասախոս._Ֆիրդուսիի_ուղերձն_է_մերժել_բռնությունն_ու_կարևորել_ազգերի_բարեկամությունը
Կիրակի օրը Հռոմի Վիլլա Բորգեզե պատմական զբոսայգում՝ տեղի է ունեցել իրանցի նշանավոր բանաստեղծ Հաքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի հիշատակի արարողությունը՝ բանաստեղծի արձանի կողքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2025 13:05 Asia/Tehran
  • Իրանցի ականավոր բանաստեղծ Աբոլղասեմ Ֆիրդուսիի արձանը և դամբարանը
    Իրանցի ականավոր բանաստեղծ Աբոլղասեմ Ֆիրդուսիի արձանը և դամբարանը

Կիրակի օրը Հռոմի Վիլլա Բորգեզե պատմական զբոսայգում՝ տեղի է ունեցել իրանցի նշանավոր բանաստեղծ Հաքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի հիշատակի արարողությունը՝ բանաստեղծի արձանի կողքին:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, արարողությունը տեղի է ունեցել իրանցի դիվանագետների, ուսանողների, իրանսերների և Իտալիայի մի շարք քաղաքացիների ներկայությամբ, որը կազմակերպել էր Իտալիայում Իրանի դեսպանատան մշակութային խորհրդականը:

Այս ծրագրի ընթացքում ներկաներին ծաղիկների հետ բաժանվեց կարճ տեքստ՝ պարսկական գրականության մեջ Ֆիրդուսիի դիրքի մասին։ Վիվարիոմ Նովում ակադեմիայի պրոֆեսոր դոկտոր Արմելիան բարձր գնահատեց և ընդգծեց Ֆիրդուսիի ռացիոնալիստական ​​միտքը՝ արտասանելով Շահնամեից տողեր։ Նա նշել է․ «Այս բանաստեղծի ուղերձն է մերժել բռնությունն ու պատերազմը և նպաստել ազգերի միջև համերաշխությունն ու բարեկամությունը»:

Ֆիրդուսիի արձանի դիմաց ներկաները կազմակերպիչների հետ զրուցելիս իրենց հետաքրքրությունն էին հայտնում պարսկական գրականության այս մնայուն գործչի ու նրա մեծ գործի նկատմամբ։