Աշխարհի երկրների շարքում Իրանի պաշտպանական արդյունաբերությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում.Իրանի ռազմական պաշտոնյա
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության «Բասիջ-ե մոսթազաֆին» կազմակերպության փոխտնօրենը շաբաթ օրը հայտարարել է. «Չնայած դաժան պատժամիջոցներին, այսօր Իսլամական Իրանի պաշտպանական արդյունաբերությունը՝ անկախությամբ, ազատությամբ, արժանապատվությամբ և ինքնավստահությամբ, ապավինելով ներքին ուժին և հավատքին, աշխարհի երկրների շարքում ամենաբարձր մակարդակում է գտնվում»։
Մայիսի 24-ին՝ Խորամշահրի ազատագրման օրվան նվիրված համաժողովում բրիգադի գեներալ Սեյեդ Ղասեմ Ղորեյշին, անդրադառնալով «Բեյթ-օլ-մողադաս» գործողությանը, նշել է.-««Բեյթ-օլ-մողադաս» գործողության ժամանակ մենք զենք ու փամփուշտ չունեինք, բայց այսօր Իրանում արտադրվում են ամենաժամանակակից զենքերը, տարբեր տեսակի սարքավորումներ և առաջադեմ հրթիռներ»։
Իրանի «Բասիջ-ե մոսթազաֆին» կազմակերպության փոխտնօրենը նշելով, որ Իսլամական Իրանի առաջընթացը պարտական ենք լուսահոգի Իմամ Խոմեյնիի առաջնորդությանը և հեղափոխության առաջնորդի ցուցումներին՝ հավելել է. «Իրանի հավատացյալ և իմաստուն ժողովուրդը ամուր կանգնած է թշնամիների դիմաց և միջուկային էներգիան համարում է իր անօտարելի իրավունքը»: