Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն այս շաբաթ կմեկնի Մոսկվա. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i233042-Իրանի_ազգային_անվտանգության_խորհրդի_քարտուղարն_այս_շաբաթ_կմեկնի_Մոսկվա._ԱԳՆ
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այս շաբաթ կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2025 12:43 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն այս շաբաթ կմեկնի Մոսկվա. ԱԳՆ

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այս շաբաթ կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Մոսկվայում կմասնակցի անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ հանդիպմանը», - ասել է նա:
Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 27-29-ը՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:
Համաժողովին մասնակցելու հրավերներ են ուղարկվել ավելի քան 150 պետություններ, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ՇՀԿ երկրներ, ինչպես նաև ավելի քան 20 միջազգային կազմակերպություններ։