Փեզեշքյան․ Ներքին միասնությամբ, ԱՄՆ-ը չարաշահման առիթ չի ունենա
-
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան
Pars Today - Իրանի նախագահն ասել է. «Ներքին միասնությամբ, ամերիկացիները չեն կարող շահագործել մեր վիճակը»։
Ըստ Pars Today-ի, կիրակի կեսօրին, կառավարության նիստում, արձագանքելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլի վերաբերյալ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի զեկույցին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է.-Եթե ամերիկացիները տեսնեն, որ մենք ներսում միասնական ու միաբան ենք, նրանք չեն կարողանա շահագործել մեր իրավիճակը։
Ծովկալ Սայարի. Թշնամին սխալ հաշվարկ է կատարել Իրանի հարցում
Կիրակի օրը, Մաշհադի Ֆիրդուսի համալսարանում կայացած «Էպիկական կապ Թուսից մինչև Խորամշահր» թեմայով միջոցառման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հավելեց.-Թշնամին կարծում էր, որ Իրանը թուլացել է, բայց սխալ հաշվարկ արեց։ Խորամշահրի էպոսը հիշելով՝ մենք թշնամիներին հայտարարում ենք, որ սխալ է փորձվածին փորձելը։
Նա հավելեց.-Մենք թշնամիներին ասում ենք, որ քանի դեռ Իրանի երիտասարդությունը մարտադաշտում է, մենք հաղթանակած կլինենք, և այսօր զինված ուժերը հպարտանում են, որ երիտասարդությունը հզոր Իրանի պաշտպանն է, դիմակայում է ցանկացած թշնամու և պարտության մատնում նրան։
Բաղայի. «Ժամանակավոր համաձայնության» նախագիծը չի ներկայացվել բանակցություններում
Երկուշաբթի առավոտյան, շաբաթական մամուլի ասուլիսում, Թեհրանի և Վաշինգտոնի կողմից ժամանակավոր համաձայնագրի տեսքով բանակցային շրջանակ գտնելու ցանկության մասին որոշ լրատվամիջոցների ենթադրությունների վերաբերյալ հարցին ի պատասխան, թե արդյոք այս հարցը բարձրացվե՞լ է բանակցությունների ընթացքում, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է.-Ժամանակավոր համաձայնության հարցը երբեք մեր օրակարգում չի եղել, և, համապատասխանաբար, այն չի բարձրացվել բանակցությունների այս փուլում։