Իրանի նորարարությունը զարմացրեց CNN-ին
Մայիս 28, 2025 11:07 Asia/Tehran
Ամերիկյան CNN հեռուստաալիքն անդրադարձել է Իրանի «Փարդիս» տեխնոլոգիական պարկին և այնտեղ գործող ընկերություններին և հաղորդել է, որ միջազգային պատժամիջոցների պայմաններում Իրանը ձգտում է ամրապնդել ներքին արտադրությունը:
CNN-ի ռեպորտաժում նշվում է. -Թեհրանի մոտակայքում մի ընկերություն արտադրում է քաղցկեղի դեմ դեղամիջոցներ, իսկ մյուսը՝ ամբողջական վիրահատարաններ։ «Փարդիս» տեխնոլոգիական պարկը հույսի և նորարարության կենտրոն է պատժամիջոցների դժվարին օրերին։