Փեզեշքյանի թվիթերյան հաղորդագրությունը Օման կատարած այցից հետո
Pars Today- Անդրադառնալով Օման կատարած այցի ընթացքում 18 փոխըմբռնման հուշագրերի և համագործակցության փաստաթղթերի ստորագրմանը, նախագահ Փեզեշքյանն ընդգծել է. -Երկու կողմերը կարևորում են «միասին զարգացումը», և մենք հավատարիմ ենք այս սկզբունքին։
Pars Today-ը, հղում անելով ISNA-ին, հայտնում է, որ Մասուդ Փեզեշքանն X սոցիալական ցանցի իր էջում գրել է պարսկերեն և արաբերեն լեզուներով հաղորդագրություն, որտեղ ասված է․
-Օման կատարած այցի ընթացքում, իմ եղբոր՝ սուլթան Հեյսամ բին Թարիղի հետ հանդիպման ժամանակ, երկու երկրների միջև ստորագրվել են փոխըմբռնման 18 հուշագրեր և համագործակցության փաստաթղթեր։
-Երկու կողմերը կարևորում են «միասին զարգացումը», և մենք հավատարիմ ենք այս սկզբունքին։ Շնորհակալ եմ Օմանի սուլթանին և այդ երկրի ժողովրդին՝ հյուրընկալության համար։