Արաղչի. Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ
(last modified Sat, 07 Jun 2025 06:23:54 GMT )
Հունիս 07, 2025 09:53 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, Եգիպտոսի «Ալ-Նիլ» լրատվական ցանցին տված հարցազրույցում, ընդգծել է Թեհրանի հանձնառությունն իր միջուկային ծրագրի խաղաղ կարգավորման հարցում՝ ասելով. «Իրանը պատրաստ է ևս մեկ քայլ անել վստահության կառուցման ճանապարհին»։

Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի երկակի վարքագծին՝ Արաղչին հավելել է. «Սիոնիստական ռեժիմը, որն ունի տասնյակ միջուկային մարտագլխիկներ, Իրանին մեղադրում է միջուկային զենքի ծրագիր ունենալու մեջ»։
Նա հավելել է. «Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենքի, քանի որ այս մոտեցումը բխում է հավատքի սկզբունքներից և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ֆեթվայից»։
Արաղչին նշել է, որ Թեհրանը փորձում է միջազգային հանրությանը ապացուցել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի՝ օգտագործելով իր դիվանագիտական կարողությունները։ 
Նրա խոսքով. «Եթե կան հարցեր կամ մտահոգություններ, Իրանը պատրաստ է պատասխանել դրանց՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերով և խափանել սիոնիստների դավադրությունները»։
ԻԻՀ ԱԳ նախարարը վերջում ասել է․ «Վերջին տարիներին Իրանը միշտ ցուցադրել է իր բարի կամքը և հիմա պատրաստ է ձեռնարկել կոնկրետ և գործնական քայլեր՝ լարվածությունը նվազեցնելու և փոխադարձ վստահությունն ամրապնդելու նպատակով»։