ԻԻՀ կառավարության հայտարարությունը Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումից հետո
https://parstoday.ir/hy/news/iran-i233696-ԻԻՀ_կառավարության_հայտարարությունը_Սիոնիստական_ռեժիմի_վերջին_հարձակումից_հետո
ԻԻՀ կառավարության հայտարարությունը Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումից հետո ԻԻՀ կառավարության հայտարարության ամբողջական տեքստը.
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 13, 2025 09:10 Asia/Tehran
  • ԻԻՀ կառավարության հայտարարությունը Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումից հետո

ԻԻՀ կառավարության հայտարարությունը Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումից հետո ԻԻՀ կառավարության հայտարարության ամբողջական տեքստը.

Սիոնիստական ռեժիմը գիշերը հարձակում է իրականացրել մեր հայրենիքի դեմ, որի հետևանքով զոհվել են մեր սիրելի քաղաքացիները, հրամանատարներն ու գիտնականները։ Այս հարձակումն ապացուցեց, որ անօրինական ռեժիմը չի հետևում որևէ միջազգային կանոնի և օրենքի և  պաշտոնապես և անամոթաբար զբաղվում է ահաբեկչությամբ, աշխարհի, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասին խոսող Արևմուտքի աչքի առաջ,  բորբոքելով պատերազմի կրակը։

Իրանի հետ պատերազմը նման է առյուծի պոչի հետ խաղալուն։ Իրանի միջուկային հարցի շուրջ դիվանագիտական գործընթացի ընթացքում ռեժիմի գիշերային վախկոտ գործողությունը վկայում է այն մասին, որ Իսրայելը վախենում է աշխարհը պաշտպանելու Իրանի ուժից։ Ու թեև մենք՝ իրանցիներս, վերջին 200  տարվա ընթացքում երբեք պատերազմ չենք սկսել,  չենք տատանվի մեր հայրենիքը պաշտպանելու հարցում։

Իսրայելի կողմից Իրանի սրբազան հող ներխուժումը և իրանցի գեներալների վախկոտ սպանությունն ապացուցեցին, որ այս ռեժիմը բնույթով ահաբեկչական է։

Եվ այսօր, մենք բոլորս Իրանում կարող ենք առավել քան երբևէ բարձր գոռալ, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են, և վրեժխնդրությունն ու պաշտպանությունը համարել մեր օրինական իրավունքը, և ավելի միասնական ու միաբան, քան երբևէ, առանց որևէ քաղաքական տարաձայնության, հզոր պատասխան տալ այս մանկասպան և ահաբեկչական ռեժիմին։

Այս ջրի, հողի, երկնքի, երեխաների, գեներալների, գիտնականների և բոլոր քաղաքացիների պաշտպանությունն ԻԻՀ կառավարության և ԶՈՒ պատասխանատվությունն ու պարտականությունն է, և մենք այս գործում չենք ձախողվի։

Նման գիշատիչ ռեժիմի հետ  պետք է խոսել միայն ուժի լեզվով։ Աշխարհն այժմ ավելի լավ է հասկանում, թե ինչու է Իրանը պնդում ուրանի հարստացման, միջուկային տեխնոլոգիաների և հրթիռային կարողությունների իր իրավունքի վրա։ Իսկ թշնամին հնարավորություն է տվել ապացուցել մեր  արդարությունն ու օրինականությունը և ցույց է տալիս, թե ո՞վ է ագրեսորը և ո՞ր ռեժիմն է իրականում սպառնում տարածաշրջանի անվտանգությանը։

ԻԻՀ կառավարությունը սկսել է անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցառումներ ձեռնարկել՝ Իսրայելին ստիպելու զղջալ իր գործողությունների համար։ Մենք վրեժ կլուծենք մեր յուրաքանչյուր նահատակի համար։

Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին պաշտպանել իր հեղինակությունը, բայց մենք չենք սպասելու այս ինստիտուտների քայելրին, և ինչպես ասել է Հեղափոխության Առաջնորդը. «Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքն Աստծու կամոք կպատժի թշնամուն։ Վրեժը մոտ է»։ 

Սա Իրանի ոժղովրդի և կառավարության ձայնն է, որը կոչ է անում աշխարհին վկայել, որ մենք չենք սկսել պատերազմը, բայց այս պատմության ավարտը կգրի Իրանը...