Մինչ այս պահն ինչպե՞ս է Իրանն արձագանքել Սիոնիստական ռեժիմի հարձակումներին
(last modified Sat, 14 Jun 2025 07:12:28 GMT )
Հունիս 14, 2025 10:42 Asia/Tehran
  • Մինչ  այս պահն ինչպե՞ս է Իրանն արձագանքել Սիոնիստական ռեժիմի հարձակումներին

Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի հարձակումներին, Իրանը մի քանի հարյուր բալիստիկ հրթիռներ է արձակել օկուպացված տարածքների ուղղությամբ։ Հարձակման ավարտի մասին դեռևս չի հայտարարվել։

Հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեցին ԶՈՒ հրամանատարներ, ականավոր գիտնականներ և անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին հեռուստատեսային ուղերձում հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը մեծ սխալ է թույլ տվել, որի հետևանքները նրան կդժբախտացնեն»։

Առաջնորդի ուղերձից հետո ԻՀՊԿ-ն սկսեց «Ազնիվ խոստում 3»  ջախջախիչ և ճշգրիտ գործողությունն օկուպացված տարածքներում գտնվող  տասնյակ թիրախների, ռազմական կենտրոնների և ավիաբազաների դեմ։

Գործողությունը սկսվել է Թեհրանի ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին 

Ժամը 22:00-ի սահմաններում Իրանի զինված ուժերը սկսեցին «Ազնիվ խոստում 3» գործողությունը և վճռական պատասխան տվեցին Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակմանը՝ օկուպացված տարածքների ուղղությամբ արձակելով հարյուրավոր   բալիստիկ հրթիռներ։

CNN-ը, հղում անելով իսրայելական առզմական աղբյուրներին, հաղորդել է․ «Ամբողջ Իսրայելը գտնվում է Իրանի շարունակական կրակի տակ»։

Գործողության մեկնարկից հետո Իսրայելի բանակի խոսնակի մամուլի ասուլիսն ընդհատվել է։

Հարձակման երկրորդ ալիքը

Իրանի կողմից օկուպացված տարածքների վրա հարձակումների երկրորդ ալիքը սկսվեց մոտավորապես ժամը 23:00-ին։

Իսրայելի  հեռուստատեսությունը հաղորդեց, որ Իրանից օկուպացված տարածքների ուղղությամբ արձակվել է մոտ 100 հրթիռ։

«Ալ-Մայադին»-ը հաղորդել է, որ իրանական հրթիռները  հարվածել են Թել Ավիվին։ Եբրայական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ Թել Ավիվում գտնվող Պատերազմի նախարարության գլխավոր շտաբի՝ Ալ-Կիրյայի մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Հարձակման երրորդ ալիքը

 Մոտավորապես ժամը 2:00-ին իսրայելական լրատվամիջոցները հայտնեցին օկուպացված տարածքների վրա իրանական հրթիռային հարձակումների երրորդ ալիքի մասին։ Այս հարձակման ժամանակ Իրանի կողմից արձակված մի շարք հրթիռներ հաջողությամբ անցել են Իսրայելի ռեժիմի հակաօդային պաշտպանության միջով և հարվածել օկուպացված տարածքներում գտնվող թիրախների։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական հրթիռներից մեկը հարվածել է Թել Ավիվի 50-հարկանի շենքին։ Հաղորդվել է, որ հարձակման երրորդ ալիքի ընթացքում արձակվել է առնվազն 150 հրթիռ։

 Հարձակման չորրորդ ալիքը

  «Ալ-Մայադինը» հաղորդեց, որ ժամը 5-ին սկսվել է օկուպացված տարածքների վրա իրանական հրթիռային հարձակումների չորրորդ ալիքը։ Եբրայական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Երուսաղեմին, Հայֆային, Բեեր Շեբային, Բահիրային և Գալիլեային, իսկ օկուպացված տարածքների հյուսիսից մինչև հարավ հնչել են ազդանշաններ։ Իսրայելական լրատվամիջոցները նաև հաղորդել են հյուսիսային մի քանի շրջաններում հզոր պայթյունների ձայների մասին։ Շատերը այս հարձակումները աննախադեպ են անվանել։ Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով ականատեսներին, նաև հայտնել են, որ  հյուսիսում մի քանի շրջաններում ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել։ Հաղորդագրությունները վկայում են նաև Հայֆայի նավահանգստում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին։

Հարձակման հինգերորդ ալիքը

Ժամը 6:20-ի սահմաններում իսրայելական լրատվամիջոցները հայտնեցին իրանական հրթիռային հարձակումների հինգերորդ ալիքի մեկնարկի մասին՝ հայտարարելով, որ  թիրախավորվել են Իսրայելի բոլոր հատվածները։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ իրանական հրթիռների հինգերորդ ալիքը հարվածել է Տիբերիայում, օկուպացված Գոլանի բարձունքներում և Ստորին Գալիլեայում գտնվող թիրախներին։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Թել Ավիվի վրա Իրանի կողմից իրականացված վերջին հրթիռային հարձակումների հետևանքով ամբողջությամբ ավերվել է առնվազն վեց շենք։

 «Ազնիվ խոստում» գործողության թիրախները։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի խորհրդական, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին ասել է. ««Ազնիվ խոստում 3» գործողության մի քանի փուլերում թիրախավորվել է ավելի քան 150 թիրախ, և յուրաքանչյուր փուլում, Ավիատիեզերական ուժերի ճշգրիտ նախագծման շնորհիվ, ծանր հարված է հասցվել սիոնիստական ռեժիմին»։ Անդրադառնալով օկուպացված տարածքների կենտրոնում այս գործողության նպատակներին՝ նա հավելել է. «Նպատակակետ դարձան Նավատիմի ավիաբազան և Օվդայի ավիաբազան, որոնք կարևոր կենտրոններ են, որտեղ տեղակայված էին F-35, F-16 և F-15 ինքնաթիռներ, ծանր տրանսպորտից և վառելիքով լիցքավորումից բացի, ազդանշանային կենտրոն և անտառ, որոնք Իրանի դեմ հարձակման մեկնարկային կետերն էին»։

Գեներալ Վահիդին նշել է. «Թել Նոֆը՝ Թել Ավիվի մոտ գտնվող մեկ այլ կարևոր ավիաբազա, նույնպես հարվածի տակ է հայտնվել՝ չնայած անվտանգության խիստ միջոցառումներին։ Թիրախավորվել ենհրթիռային գործողություններ իրականացնող ռազմաարդյունաբերական կենտրոնները, ինչպես նաև  ռազմական կենտրոնները»

Նրա խոսքով․. «Այսօր, Իրանի զինված ուժերն իսրայելին ցույց տվեց բարձրացված բթամատ, որպեսզի նրանք իմանան, որ խափանվել են իրենց հաշվարկներում, իրենց դրել են վտանգավոր իրավիճակի մեջ և մեծ սխալ են թույլ տվել»։

 Հարձակումները  շարունակվո՞ւմ են

Իրանը դեռ չի հայտարարել «Ազնիվ խոստում 3» գործողության ավարտի մասին։ Այս համատեքստում Թել Ավիվում ԱՄՆ դեսպանը CNN-ին ասել է. «Դժվար գիշեր էր Իսրայելում, և մենք սպասում ենք, որ Իրանը կշարունակի հրթիռներ արձակել Իսրայելի վրա»։