Իրան. Իսրայելի ռեժիմի ահաբեկչական հարձակումներին ԱՄՆ-ի մեղսակցության վերաբերյալ կասկած չկա
(last modified Sat, 14 Jun 2025 13:27:23 GMT )
Հունիս 14, 2025 16:57 Asia/Tehran
  • Իրան. Իսրայելի ռեժիմի ահաբեկչական հարձակումներին ԱՄՆ-ի մեղսակցության վերաբերյալ կասկած չկա

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը դատապարտելով «սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր և բարբարոսական հարձակումները», հայտարարել է. «Կասկած չկա, որ Ամերիկան ​​մեղսակից է այս ահաբեկչական հարձակումներին»։

IRNA-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան՝ Ամիր Սաիդ Իրավանին Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ հարձակումների վերաբերյալ  կայացած Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հավելել է. «Կասկած չկա, որ Միացյալ Նահանգները մեղսակից է այս ահաբեկչական հարձակումներին: Ամերիկացի պաշտոնյաները բացահայտ և  հանդգնորեն խոստովանել են իրենց միտումնավոր դերը սիոնիստական ​​ռեժիմի կողմից երեկվանից ի վեր կատարված հանցագործություններին և կոպիտ խախտումներին օժանդակելու, այդ թվում՝ այդ ռեժիմին դիտավորյալ զենք փոխանցելու  գործում: Մենք երբեք չենք մոռանա, որ մեր քաղաքացիները կորցրեցին իրենց կյանքը սիոնիստական ​​ռեժիմի կողմից ամերիկյան զենքերով իրականացված հարձակումների հետևանքով»:

Իրավանին ընդգծել է. «Այս գործողությունները նշանակում են  պատերազմ հայտարարել:Սա Իսրայելի ռեժիմի կողմից իրականացվող անօրինական, անկայունացնող և ագրեսիվ վարքագծի երկար և վավերագրական շղթայի վերջին օղակն է։ Ռեժիմ, որը իրեն հովանավորող ուժերի աջակցության շնորհիվ վայելել է լիակատար անպատժելիություն։Պետք է վերջ դնել այս իրավիճակին»:

Իրանի դեսպանը հայտարարել է. «Մենք վճռականորեն և անվերապահորեն դատապարտում ենք այս հանցավոր և բարբարոսական հարձակումները: Մի շարք նպատակային սպանություններ ուղղված են եղել բարձրաստիճան զինվորականների, միջուկային գիտնականների և անմեղ քաղաքացիների դեմ: Մինչ օրս յոթանասունութ մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, նահատակվել են, իսկ ավելի քան 320-ը վիրավորվել են, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ կանայք և երեխաներ»:

Իրավանին հավելել է․«Այն երկրները, որոնք Միացյալ Նահանգների գլխավորությամբ աջակցում են այս ռեժիմին, պետք է իմանան, որ իրենք մեղսակից են այս հանցագործություններին: Օգնություն տրամադրելով և այդ գործողությունների իրականացմանը նպաստելով՝ նրանք կրում են դրանց հետևանքների համար լիակատար պատասխանատվություն: Իսրայելի ռեժիմին աջակցելը ներկայիս պայմաններում նշանակում է աջակցել պատերազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին և համաշխարհային խաղաղության ու անվտանգության կանխամտածված ոչնչացմանը»: