Գազան՝ Սրեբրենիցայի ողբերգության ուղու շարունակությունը
(last modified Sat, 12 Jul 2025 13:28:39 GMT )
Հուլիս 12, 2025 16:58 Asia/Tehran
  • Գազան՝ Սրեբրենիցայի ողբերգության ուղու շարունակությունը

Սրեբրենիցայի ցեղասպանության 30-ամյակի առթիվ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այդ ողբերգությունը անվանել է միջազգային հանրության բարոյականության ձախողման խորհրդանիշ և զգուշացրեց, որ նույն հանցագործությունը կրկնվում է, այս անգամ՝ Գազայում։

Նշելով, որ եթե աշխարհը դասեր քաղեր Սրեբրենիցայից, մենք այսօր Գազայի ցեղասպանության ականատեսը չէինք լինի, Արաքչին մատնանշեց այդ պատմական ողբերգության մեջ երկրների լռությունն ու մեղսակցությունը, ինչպես նաև նույն օրինաչափության կրկնությունը Պաղեստինում։ Նա ընդգծեց, որ Սրեբրենիցայի հիշատակի միջազգային օրը հիշեցում է այն երկրների խարանի մասին, որոնք կամ մեղսակից էին այդ հանցագործությանը, կամ այն հնարավոր դարձրին իրենց լռությամբ։

1995 թվականին սերբ գրոհայինները համակարգված կերպով կոտորեցին ավելի քան 8000 մուսուլման տղամարդկանց և պատանիների այն տարածքում, որը ՄԱԿ-ը հայտարարել էր «անվտանգ գոտի»։ Այս ողբերգությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի խաղաղապահների աչքերի առաջ և համաշխարհային տերությունների լռության ներքո։ ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Անանը այն որակեց որպես «միջազգային հանրության ձախողում»։

Համեմատելով այդ ողբերգությունները Գազայում այսօր տիրող իրավիճակի հետ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը ընդգծեց, որ նույն գործողությունները՝ պաշարում, սով, հարկադիր տեղահանություն, քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ, տեղի են ունենում նաև այսօր Պաղեստինում։ 2024 թվականի հունվարին Միջազգային դատարանը նույնպես հաստատեց Գազայում ցեղասպանության հնարավորությունը և պարտավորեցրեց Իսրայելին կանխել այն, սակայն այս նախազգուշացումը անտեսվեց։

 Արաղչին հավելեց. «Եթե Սրեբրենիցան համաշխարհային անգործության խորհրդանիշ էր, ապա Գազան ցեղասպանության շարունակության գործում արևմտյան տերությունների ակտիվ մասնակցության խորհրդանիշն է, որտեղ նույնիսկ զոհերի նկատմամբ զորակցության արտահայտումը համարվում է հանցագործություն, իսկ քաղաքացիական անձանց կյանքի պաշտպանությունը մեկնաբանվում է որպես ահաբեկչության աջակցություն»։