ՕՄՕՆ-ը մերձմոսկովյան Միտիշչիի շուկայից դուրս է բերել ադրբեջանցիներին
https://parstoday.ir/hy/news/world-i234604-ՕՄՕՆ_ը_մերձմոսկովյան_Միտիշչիի_շուկայից_դուրս_է_բերել_ադրբեջանցիներին
Ռուսաստանցի իրավապահները Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքի շուկայից հուլիսի 11-ին դուրս են բերել ադրբեջանցիներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 11, 2025 19:24 Asia/Tehran
  • ՕՄՕՆ-ը մերձմոսկովյան Միտիշչիի շուկայից դուրս է բերել ադրբեջանցիներին

Ռուսաստանցի իրավապահները Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքի շուկայից հուլիսի 11-ին դուրս են բերել ադրբեջանցիներին:

Այս մասին հայտնում են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ գործողությունն իրականացրել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը (ՕՄՕՆ):

Շուկայից տեղափոխված ադրբեջանցիների թվի, նրանց իրավական կարգավիճակի և տեղափոխման վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ականատեսների տեղեկացմամբ՝ ջոկատի մարտիկները շրջապատել են ադրբեջանցիներին, ապա ավտոբուսներով տարել են անհայտ ուղղությամբ:

Ավելի վաղ Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովը զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից և նախօրեին արտաքսվել էր Բաքու: