Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են. Կիսելյով
Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Պատասխանելով Ռուսաստանի լրագրողների միության բաց նամակին, որով բողոք էր արտահայտվում Sputnik Ադրբեջանի աշխատակիցների ձերբակալության դեմ, Ադրբեջանի Մամուլի խորհուրդն ավելի վաղ հանդես էր եկել ռուսական կողմի հասցեին մեղադրանքներով: Խորհրդի հայտարարության մեջ ասվում էր, թե իբր ՌԴ-ն մեդիակառուցվածքը որպես «արտաքին քաղաքական ազդեցության գործիք» է օգտագործում, ինչի կապակցությամբ հայտարարվում էր, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ճնշման մասին խոսք չկա:
«Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են։ Գործընկերները չեն կարող որևէ օրինակ բերել՝ ի հաստատումն իրենց այն թեզի, որ Sputnik Ադրբեջանը երկրում դիվերսիոն գործունեություն է ծավալել», - հայտնել է Կիսելյովը։
Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) անհիմն ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: