Իրանի ո՞ր քաղաքներն են համաշխարհային գրանցում ստացել  ձեռարվեստի ոլորտում
(last modified Mon, 14 Jul 2025 11:55:02 GMT )
Հուլիս 14, 2025 15:25 Asia/Tehran

ParsToday- Արհեստների համաշխարհային խորհուրդը հրապարակել է զեկույց տարբեր երկրներում գրանցված համաշխարհային արհեստագործական քաղաքների վերաբերյալ։

Արհեստների համաշխարհային խորհրդի վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ տարբեր երկրներում գրանցվել է 59 համաշխարհային արհեստագործական քաղաք։ ParsToday-ի տվյալներով՝ Իրանը՝ 11 քաղաքներով և երեք գյուղերով, կազմում է ընդհանուր համաշխարհային վիճակագրության 24 տոկոսը և տարածաշրջանային վիճակագրության 32 տոկոսը։

Արհեստների համաշխարհային խորհրդում մինչ այժմ գրանցվել են Իրանի Շիրազ քաղաքը որպես համաշխարհային արհեստագործական քաղաք, Մալայերը՝ որպես կահույքի և փայտի փորագրության համաշխարհային քաղաք, Սպահանը՝ որպես համաշխարհային արհեստագործական քաղաք, Մաշհադը՝ որպես թանկարժեք քարերի համաշխարհային քաղաք, Զանջանը՝ որպես ֆիլիգրանի համաշխարհային քաղաք, Թավրիզը՝ որպես գորգերի համաշխարհային քաղաք, Լալեջինը՝ որպես կավագործության համաշխարհային քաղաք, Աբադեհը՝ որպես փայտի փորագրության համաշխարհային քաղաք, Մեյբոդը՝ որպես Զիլու տեսակի կարպետի համաշխարհային քաղաք, Մարիվանը՝ որպես Քելաշ կոչվող թելից հյուսված կոշիկի քաղաք, Սիրջանը՝ որպես Քիլիմ տեսակի կարպետի համաշխարհային քաղաք, ինչպես նաև Խորաշադը որպես Թուբաֆի կոչվող ավանդական սրբիչի համաշխարհային գյուղ, Ղասեմաբադը որպես Չադոր-Շաբ կոչվող գործվածքի համաշխարհային գյուղ և Քալփուրգանը որպես կավագործության համաշխարհային գյուղ։