Իրանում երկու նոր գյուտ է արվել շինարարության և էներգիայի կուտակման ոլորտներում
https://parstoday.ir/hy/news/iran-i234784
Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները երկու նոր գյուտ են արել շինարարական տեխնոլոգիաների և էներգիայի կուտակման ոլորտներում։ Այս նվաճումների թվում են 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով ցրտադիմացկուն բետոնի արտադրությունը և քրքումի հատկությունների օգտագործմամբ խելացի լիթիումային մարտկոցների ստեղծումը։
(last modified 2025-07-16T11:32:56+00:00 )
Հուլիս 16, 2025 15:02 Asia/Tehran
  • Իրանում երկու նոր գյուտ է արվել շինարարության և էներգիայի կուտակման ոլորտներում

Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները երկու նոր գյուտ են արել շինարարական տեխնոլոգիաների և էներգիայի կուտակման ոլորտներում։ Այս նվաճումների թվում են 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով ցրտադիմացկուն բետոնի արտադրությունը և քրքումի հատկությունների օգտագործմամբ խելացի լիթիումային մարտկոցների ստեղծումը։

3D տպիչով ստացված ցրտադիմացկուն բետոն  
3D տպագրության տեխնոլոգիան հնարավորություն է տվել մեծ արագությամբ և բարձր ճշգրտությամբ կառուցել բարդ կառույցներ։ Սակայն ոլորտի խնդիրներից մեկը միշտ համարվել է շրջակա միջավայրի խիստ պայմանների, մասնավորապես՝ ցրտահարության նկատմամբ բետոնի ցածր դիմադրողականությունը։
Բետոնի մեջ փոքրիկ օդային պղպջակներ առաջացնող՝ «օդափոխությունը խթանող» հավելանյութի միջոցով, իրանցի հետազոտողները կարողացել են զգալիորեն բարձրացնել  բետոնի դիմացկունությունը սառեցման-հալեցման ցիկլերի նկատմամբ։ Այս նորարարությունը կնպաստի  մատչելի բնակարանների և ենթակառուցվածքների կառուցմանը, հատկապես ցուրտ շրջաններում։

Խելացի լիթիումային մարտկոցներ քրքումի հատկությունների  օգնությամբ
Էներգետիկայի ոլորտում հետազոտողներին հաջողվել է բարելավել լիթիումային մարտկոցների աշխատանքը՝ օգտագործելով կուրկումինը՝ քրքումի ակտիվ բաղադրիչը։ Էլեկտրոդների վրա կայուն շերտ ստեղծելով՝ այս նյութը կանխում է պասիվ շերտի (SEI) առաջացումը և մեծացնում մարտկոցի տարողունակությունը, կյանքի տևողությունը և կայունությունը։ Այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել էլեկտրական տրանսպորտային միջոցների, էլեկտրոնային սարքերի և մաքուր էներգիայի համակարգերի համար ավելի մատչելի, ավելի երկարակյաց մարտկոցներ արտադրելու համար։