Աստարա մաքասակետից արտահանման ծավալն աճել է 25%-ով
https://parstoday.ir/hy/news/iran-i235588-Աստարա_մաքասակետից_արտահանման_ծավալն_աճել_է_25_ով
Նշելով, որ Աստարայի կետից արտահանման ծավալն այս տարի աճել է 25%-ով, Աստարայի մաքսային ծառայության ղեկավար Նադեր Անսարյանը հավելել է. «Իրանական տարվա առաջին չորս ամիսներին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաշի առումով աճել է 21%-ով, արժեքի առումով՝ 25%-ով»։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Օգոստոս 07, 2025 09:52 Asia/Tehran
  • Աստարա մաքասակետից արտահանման ծավալն աճել է 25%-ով

Նշելով, որ Աստարայի կետից արտահանման ծավալն այս տարի աճել է 25%-ով, Աստարայի մաքսային ծառայության ղեկավար Նադեր Անսարյանը հավելել է. «Իրանական տարվա առաջին չորս ամիսներին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաշի առումով աճել է 21%-ով, արժեքի առումով՝ 25%-ով»։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը՝ հաղորդում է, որ Անսարյանն ասել է․ «Աստարայի մաքսակետից Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան է արտահանվել  գյուղատնտեսական և այգեգործական արտադրանք, նավթաքիմիական արտադրանք, շինանյութ, ծովամթերք, մետաղական և պլաստմասե արտադրանք, լվացող միջոցներ, հանքանյութ, կաթնամթերք և հյութեր։ Աստարայի երկաթուղային և ցամաքային մաքսատների միջոցով տեղափոխվել է 277 հազար տոննա ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաշի առումով աճել է 60 տոկոսով»։

Նա հավելել է, որ մաքսակետից Ռուսաստանին, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա և Բելառուս է արտահանվել հագուստ, հացահատիկի տեսականի, գետնանուշ, արևածաղկի սերմեր, սառեցված ոչխարի միս, գոմեշի միս, կենցաղային տեխնիկա, խոհանոցային պարագաներ և սպասք, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական արտադրանք, արդյունաբերական յուղեր, մեքենաներ, արդյունաբերական պարագաներ և գործիքներ, տարբեր տեսակի քարեր և անվադողեր»։

Անսարյանի խոսքով՝ այս ժամանակահատվածում Աստարայի երկաթուղային, ծովային և ցամաքային մաքսատներով 344 հազար տոննա ապրանք է ուղարկվել Իրաք, Աֆղանստան, Թուրքիա, Հնդկաստան, Պակիստան, ԱՄԷ, Թուրքմենստան և Տաջիկստան երկրներ։

Աստարայի մաքսային վարչության պետը նշել է, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Աստարայի մաքսային կետով 90,167 բեռնատարի տեղաշարժի մասին և հավելել. «Նշված թվից 41,814-եղել են երկիր մուտք գործած բեռնատարներ։ Այդ թիվը 15 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մաքսակետից դուրս է եկել   48,353-ը՝  բեռնատարր, ինչը 14 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։

Նշելով, որ մաքսային ծառայությունն աշխատում է 24-ժամյա գրաֆիկով, Անսարյանն ասել է. «Ընթացիկ տարում Աստարայի ցամաքային սահմանը հատել է 4,960 իրանցի և օտարերկրյա ուղևոր, ինչը 61 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ»։