Իրանը հայտնվել է 3D բիոտպագրության ոլորտում առաջատար երկրների թվում
https://parstoday.ir/hy/news/iran-i235598-Իրանը_հայտնվել_է_3d_բիոտպագրության_ոլորտում_առաջատար_երկրների_թվում
Ներծծվող ոսկրային իմպլանտների տեխնոլոգիայի մշակմամբ՝ Իրանը միացել է այս ոլորտում երեք առաջադեմ երկրներին, մեծ քայլ կատարելով ոլորտում։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Օգոստոս 07, 2025 11:34 Asia/Tehran
  • Իրանը հայտնվել է 3D բիոտպագրության ոլորտում առաջատար երկրների թվում

Ներծծվող ոսկրային իմպլանտների տեխնոլոգիայի մշակմամբ՝ Իրանը միացել է այս ոլորտում երեք առաջադեմ երկրներին, մեծ քայլ կատարելով ոլորտում։

Այս նվաճումը վկայում է ոչ միայն Իրանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի մասին, այլև կարող է նպաստել հիվանդների կյանքի որակի բարելավմանը և բուժման ծախսերի կրճատմանը։

Մինչև մի քանի տարի առաջ եռաչափ (3D) բիոտպագրության տեխնոլոգիան և ներծծվող ոսկրային իմպլանտների արտադրությունը մի քանի զարգացած երկրների մենաշնորհն էր։ Սակայն իրանցի գիտնականներին հաջողվել է զարգացնել այս տեխնոլոգիան՝ հիմնվելով տեղական գիտելիքների վրա։

 «Օմիդ Աֆարինան» գիտահեն ընկերության հիմնադիր, դոկտոր Մաջիդ Հաջի Հոսեյնալին, խոսելով նախագծի դժվարությունների ու հաջողությունների մասին, ասել է․ «Նախագիծը մշակվել է Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի զարգացման կենտրոնում, մի պարզ գաղափարի հիման վրա և վերածվել արտադրանքի, որը կարող է օգտագործվել բարդ վիրահատությունների ժամանակ»։

Ընկերությունը ստացել է ծնոտի և գանգի ոսկորների վերականգնման համար կիրառվող այս իմպլանտների կիրառման պաշտոնական թույլտվություն։ Մինչ այժմ այս իմպլանտների տեղադրումը դրական արդյունքներ է տվել։

Իմպլանտները պատրաստված են մարդու ոսկորին նման միներալներից և աստիճանաբար կլանվում են ոսկրային հյուսվածքի կողմից։

Իրանում արտադրվող ներծծվող ոսկրային իմպխլանտների  արժեքը կլինի գերթե համարժեք ներմուծված մետաղական իմպլանտներին։

Այս տեխնոլոգիան ներկայումս օգտագործվում է երկրի ավելի քան 50 համալսարանական կենտրոններում, և միջազգային համագործակցությունը նույնպես ընթացքի մեջ է։

Այս նվաճումը ոչ միայն կնպաստի Իրանում գիտական առաջընթացին, այլև կարող է օգտագործվել որպես մոդել այլ երկրների համար՝ բժշկական և կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Հաշվի առնելով մետաղական իմպլանտների օգտագործման դժվարությունները, այս տեխնոլոգիան խոստանում է պայծառ ապագա իրանցի հիվանդների բուժման համար։