Իրանը հայտնվել է 3D բիոտպագրության ոլորտում առաջատար երկրների թվում
Ներծծվող ոսկրային իմպլանտների տեխնոլոգիայի մշակմամբ՝ Իրանը միացել է այս ոլորտում երեք առաջադեմ երկրներին, մեծ քայլ կատարելով ոլորտում։
Այս նվաճումը վկայում է ոչ միայն Իրանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի մասին, այլև կարող է նպաստել հիվանդների կյանքի որակի բարելավմանը և բուժման ծախսերի կրճատմանը։
Մինչև մի քանի տարի առաջ եռաչափ (3D) բիոտպագրության տեխնոլոգիան և ներծծվող ոսկրային իմպլանտների արտադրությունը մի քանի զարգացած երկրների մենաշնորհն էր։ Սակայն իրանցի գիտնականներին հաջողվել է զարգացնել այս տեխնոլոգիան՝ հիմնվելով տեղական գիտելիքների վրա։
«Օմիդ Աֆարինան» գիտահեն ընկերության հիմնադիր, դոկտոր Մաջիդ Հաջի Հոսեյնալին, խոսելով նախագծի դժվարությունների ու հաջողությունների մասին, ասել է․ «Նախագիծը մշակվել է Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի զարգացման կենտրոնում, մի պարզ գաղափարի հիման վրա և վերածվել արտադրանքի, որը կարող է օգտագործվել բարդ վիրահատությունների ժամանակ»։
Ընկերությունը ստացել է ծնոտի և գանգի ոսկորների վերականգնման համար կիրառվող այս իմպլանտների կիրառման պաշտոնական թույլտվություն։ Մինչ այժմ այս իմպլանտների տեղադրումը դրական արդյունքներ է տվել։
Իմպլանտները պատրաստված են մարդու ոսկորին նման միներալներից և աստիճանաբար կլանվում են ոսկրային հյուսվածքի կողմից։
Իրանում արտադրվող ներծծվող ոսկրային իմպխլանտների արժեքը կլինի գերթե համարժեք ներմուծված մետաղական իմպլանտներին։
Այս տեխնոլոգիան ներկայումս օգտագործվում է երկրի ավելի քան 50 համալսարանական կենտրոններում, և միջազգային համագործակցությունը նույնպես ընթացքի մեջ է։
Այս նվաճումը ոչ միայն կնպաստի Իրանում գիտական առաջընթացին, այլև կարող է օգտագործվել որպես մոդել այլ երկրների համար՝ բժշկական և կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Հաշվի առնելով մետաղական իմպլանտների օգտագործման դժվարությունները, այս տեխնոլոգիան խոստանում է պայծառ ապագա իրանցի հիվանդների բուժման համար։