Իրանի նախագահը առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i235612-Իրանի_նախագահը_առաջիկա_2_շաբաթվա_ընթացքում_կայցելի_Հայաստան
Մասուդ Փեզեշքիանին վարչապետը Հայաստան էր հրավիրել այս տարվա հուլիսին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2025 13:40 Asia/Tehran
  • Իրանի նախագահը առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան

Մասուդ Փեզեշքիանին վարչապետը Հայաստան էր հրավիրել այս տարվա հուլիսին։


 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պաշտոնական այց կատարել Հայաստան: Այս մասին իրանական «Թեհրան» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Վերջին մեկ տարվա ընթացքում շատ մեծ նշանակություն է ունեցել իր հարևանների հետ Իրանի հարաբերությունների գերազանց զարգացումը։ Պարոն Փեզեշքիանն այցելել է Իրաք, Ադրբեջան, Հայաստան կմեկնի մեկ-երկու շաբաթից, այցելել է Թուրքմենստան, Տաջիկստան, Պակիստան, Օման, Կատար», - հայտարարել է նախարարը հարցազրույցի ժամանակ:

Նշենք, որ 2024 թվականի հուլիսին Փաշինյանն այցելել էր Իրան, որտեղ հանդիպում էր ունեցել Փեզեշքիանի հետ։ Նշվել է, որ Երևանն ու Թեհրանը կարևորում են հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում: Իսկ արդեն 2025 թվականի հուլիսին Փաշինյանը նրան հրավիրեց Երևան։