Իրանը դատապարտել է Գազայի լիակատար օկուպացիայի մասին բանաձևը
ԻԻՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Գազայի լիակատար օկուպացիայի և բնակիչների տեղահանման մասին Սիոնիստական ռեժիմի կաբինետի որոշումը, այն անվանելով պաղեստինցիների ցեղասպանության և Պաղեստինի ինքնության ու գոյության վերացման ծրագրի շրջանակներում արված քայլ։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում իսլամական սրբավայրերի վրա շարունակվող հարձակումների վերաբերյալ՝ ընդգծելով միջազգային հանրության պատասխանատվությունը՝ անհապաղ դադարեցնելու հանցագործությունները և օգնություն ցուցաբերելու Գազայի ժողովրդին: Հայտարարության մեջ Սիոնիստական ռեժիմի վերջին բանաձևը որակվել է որպես միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և օկուպացիան ընդլայնելու նպատակային միջոց, և ընդգծվել է Երուսաղեմի սրբավայրերի պատմական և իրավական ինքնությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Նախարարությունը կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել ագրեսիան, ապահովել մարդասիրական օգնության անվերապահ մուտքը Գազա, աջակցել անհապաղ հրադադարի հաստատմանը, դուրս բերել օկուպացիոն ուժերը, իրականացնել գերիների փոխանակում և սկսել Գազայի վերակառուցումը:
Հղում անելով Միջազգային քրեական դատարանի և Միջազգային դատարանի որոշումներին՝ նախարարությունը մարդասիրական աղետների համար պատասխանատու է համարել Սիոնիստական ռեժիմին և կոչ է արել Անվտանգության խորհրդին և համաշխարհային իրավական ինստիտուտներին միջոցներ ձեռնարկել հանցագործներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ համար։
ԻԻՀ ԱԳՆ-ն ընդգծել է պաղեստինցիների ազգային իրավունքների, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի և Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը։