Իրանը դատապարտել է Գազայի լիակատար օկուպացիայի մասին բանաձևը
https://parstoday.ir/hy/news/iran-i235686-Իրանը_դատապարտել_է_Գազայի_լիակատար_օկուպացիայի_մասին_բանաձևը
ԻԻՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Գազայի լիակատար օկուպացիայի և բնակիչների տեղահանման մասին Սիոնիստական ռեժիմի կաբինետի որոշումը, այն անվանելով պաղեստինցիների ցեղասպանության և Պաղեստինի ինքնության ու գոյության վերացման ծրագրի շրջանակներում արված քայլ։
(last modified 2025-08-10T07:06:55+00:00 )
Օգոստոս 10, 2025 10:36 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Գազայի լիակատար օկուպացիայի մասին բանաձևը

ԻԻՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Գազայի լիակատար օկուպացիայի և բնակիչների տեղահանման մասին Սիոնիստական ռեժիմի կաբինետի որոշումը, այն անվանելով պաղեստինցիների ցեղասպանության և Պաղեստինի ինքնության ու գոյության վերացման ծրագրի շրջանակներում արված քայլ։

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում իսլամական սրբավայրերի վրա շարունակվող հարձակումների վերաբերյալ՝ ընդգծելով միջազգային հանրության պատասխանատվությունը՝ անհապաղ դադարեցնելու հանցագործությունները և օգնություն ցուցաբերելու Գազայի ժողովրդին: Հայտարարության մեջ Սիոնիստական ռեժիմի վերջին բանաձևը որակվել է որպես միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և օկուպացիան ընդլայնելու նպատակային միջոց, և ընդգծվել է Երուսաղեմի սրբավայրերի պատմական և իրավական ինքնությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Նախարարությունը կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել ագրեսիան, ապահովել մարդասիրական օգնության անվերապահ մուտքը Գազա, աջակցել անհապաղ հրադադարի հաստատմանը, դուրս բերել օկուպացիոն ուժերը, իրականացնել գերիների փոխանակում և սկսել Գազայի վերակառուցումը:
Հղում անելով Միջազգային քրեական դատարանի և Միջազգային դատարանի որոշումներին՝   նախարարությունը մարդասիրական աղետների համար պատասխանատու է համարել Սիոնիստական ռեժիմին և կոչ է արել Անվտանգության խորհրդին և համաշխարհային իրավական ինստիտուտներին միջոցներ ձեռնարկել հանցագործներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ  համար։
ԻԻՀ ԱԳՆ-ն ընդգծել է պաղեստինցիների ազգային իրավունքների, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի և Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը։