Ամերիկացի լրագրող. Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներն ամրապնդել են Իրանի միասնությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i235760
Ամերիկացի նախկին ռազմական թղթակից Սքոթ Անդերսոնը հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Սիոնիստական վերջին հարձակումները ոչ միայն չեն թուլացրել երկրի ինքնիշխանությունը, այլև հանգեցրել են ներքին միասնության, ազգայնականության աճի և ամրապնդել Իրանի տարածաշրջանային դիրքը։
(last modified 2025-08-12T12:44:15+00:00 )
Օգոստոս 12, 2025 16:14 Asia/Tehran
  • Ամերիկացի նախկին ռազմական թղթակից Սքոթ Անդերսոնը
    Ամերիկացի նախկին ռազմական թղթակից Սքոթ Անդերսոնը

Ամերիկացի նախկին ռազմական թղթակից Սքոթ Անդերսոնը հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Սիոնիստական վերջին հարձակումները ոչ միայն չեն թուլացրել երկրի ինքնիշխանությունը, այլև հանգեցրել են ներքին միասնության, ազգայնականության աճի և ամրապնդել Իրանի տարածաշրջանային դիրքը։

CNN-ի հաղորդավար Ֆարիդ Զաքարիայի հետ հարցազրույցում, սանդրադառնալով իսլամական հեղափոխության պատմությանը, նա ասել է. «1979 թվականի Իրանի հեղափոխությունը և՛ կրոնական, և՛ հակագաղութային շարժում էր։ Շահը հայտնի էր որպես ԱՄՆ-ի ծառա, և այս ընկալումը կարևոր դեր խաղաց հեղափոխության ձևավորման և շարունակման գործում»։

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությանը, Անդերսոնը հավելել է. «Այս հարձակումները միավորեցին իրանցիներին, իսկ Բենիամին Նեթանյահուի Իրանում ռեժիմի փոփոխության մասին բացահայտ հայտարարությունները մեծագույն նվերն էին Թեհրանի ռեժիմին, քանի որ դժգոհություն առաջացնելու փոխարեն դրանք ամրապնդեցին ազգային համախմբվածությունը և նշանավորեցին Իսրայելի ռազմավարության ձախողումը»։

Անդերսոնը խոսել է նաև Իրան-ԱՄՆ հարաբերությունների պատմության մասին, նշելով․ «1953 թվականի հեղաշրջումից ի վեր, որի ժամանակ ԿՀՎ-ն դեր ունեցավ շահի՝ իշխանության վերադառնալու հարցում, վերջինիս կախվածությունն ԱՄՆ-ից, հանրային զայրույթի մեծ ալիք բարձրացրեց: Շահի կողմից Ջիմի Քարթերին աջակցության կոչերը նույնպես բացասական ուղերձ էին պարունակում իրանցիների համար։

Ամերիկացի լրագրողն ասել է. «Իրանի հեղափոխությունը ազգային կրոնական շարժման սկիզբն էր, և եթե Թեհրանի կառավարությունը վերջին հարձակումները ներկայացնի որպես իսլամի դեմ հարձակում,  կարող է ավելի ամրապնդել իր լեգիտիմությունն ու ազդեցությունը տարածաշրջանում»։