Իրանի նախագահը Հայաստան կգա եռօրյա այցով. հայտնի են այցի օրերը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստան կգա եռօրյա այցով։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նշվում է, որ Փեզեշքիանը օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում մասնակցելու է օգոստոսի 19-ին Երևանում անցկացվելիք գործարար համաժողովին։
«Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ»,– նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պաշտոնական այց կատարել Հայաստան։