Արաղչիի արձագանքը՝ «Մեծ Իսրայելի» մասին Նեթանյահուի հայտարարությանը
Արձագանքելով «Մեծ Իսրայելի» մասին Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությանն ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին X –ում գրել է. «Արևմտյան լրատվամիջոցները սովորաբար «հակասեմիտիզմի» մեջ են մեղադրում «Մեծ Իսրայելի»՝ սիոնիստական գաղափար լինելու մասին հիշատակող յուրաքանչյուրին»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին ՝ Pars Today-ը հաղորդում է, որ Արաղչին, 2025թ․ Օգոստսի 14-ին X –ում գրել է «Արդյո՞ք դա դեռևս հակասեմիտիզմ է, եթե Նեթանյահուն ինքն է խոստովանում դա։ Նեթանյահուն իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ինքն ունի «պատմական և հոգևոր առաքելության» և որ շատ է հետաքրքրված «Մեծ Իսրայելի» տեսլականով, որը ներառում է Պաղեստին ապագա պետությանը պատկանող տարածքները և հնարավոր է՝ Հորդանանի և Եգիպտոսի որոշ հատվածներ»։
Արաղչին հավելեց. «Հարկ է նշել, որ արևմտյան լրատվամիջոցները սովորաբար «հակասեմականության» մեջ են մեղադրում ցանկացած անձի, ով հիշատակում է սիոնիստների «Մեծ Իսրայելի» գաղափարը»: