Բաղայի. Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունը նման է Ճապոնիայի վրա միջուկային հարձակմանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն X-ում գրել է․ «ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողները Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունը նմանեցրել են Ճապոնիայի վրա միջուկային հարձակմանը»։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղաին գրել է․ « Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության 80-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողները խորը մտահոգություն են հայտնել Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության վերաբերյալ և այն նմանեցրել Ճապոնիայի վրա միջուկային հարձակմանը»։
Մարդու իրավունքների զեկուցողները զգուշացրել են. «Իսրայելի վարած ցեղասպանական քաղաքականությունը մտահոգիչ է, քանի որ Սիոնիստական ռեժիմը Մերձավոր Արևելքում միջուկային զենք ունեցող միակ ռեժիմն է և սպառնում է տարածաշրջանային կայունությանը իր հարևանների մեծ մասի, այդ թվում՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներով...»: