Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար. Հայաստանը պետք է վերացնի Իրանի մտահոգությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i235946-Իրանի_արտաքին_հարաբերությունների_ռազմավարական_խորհրդի_ղեկավար._Հայաստանը_պետք_է_վերացնի_Իրանի_մտահոգությունները
Նշելով, որ Հայաստանը պետք է վերացնի Իրանի մտահոգությունները, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.-Մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը Հայաստանում՝ ներդրումային ընկերության և երկու երկրների միջև հաղորդակցության ուղու կառավարիչի հանգամանքում, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա միջամտության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2025 12:54 Asia/Tehran
  • Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար. Հայաստանը պետք է վերացնի Իրանի մտահոգությունները

Նշելով, որ Հայաստանը պետք է վերացնի Իրանի մտահոգությունները, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.-Մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը Հայաստանում՝ ներդրումային ընկերության և երկու երկրների միջև հաղորդակցության ուղու կառավարիչի հանգամանքում, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա միջամտության համար։

ISNA-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխարտգործնախարար՝ Վահան Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս նախաստորագրված փաստաթղթին, միաժամանակ ընդգծելով Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխությունը հարգելու և Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու անհրաժեշտությունը, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Սեյեդ Քամալ Խարազին ասել է.-Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կվերացնի Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունները։

Այս հանդիպմանը, գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Երևանին ցուցաբերվող մշտական աջակցությունը և ընդգծելով, որ արտաքին հարաբերություններում հաշվի են առնվում Իրանի նկատառումներն ու կարմիր գծերը, Կոստանյանը հույս հայտնեց, որ երկու երկրների միջև համագործակցության ուղին ավելի կբարելավվի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հայաստան կատարելիք այցի և նոր փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արդյունքում։