Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար. Հայաստանը պետք է վերացնի Իրանի մտահոգությունները
Նշելով, որ Հայաստանը պետք է վերացնի Իրանի մտահոգությունները, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.-Մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը Հայաստանում՝ ներդրումային ընկերության և երկու երկրների միջև հաղորդակցության ուղու կառավարիչի հանգամանքում, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա միջամտության համար։
ISNA-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխարտգործնախարար՝ Վահան Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս նախաստորագրված փաստաթղթին, միաժամանակ ընդգծելով Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխությունը հարգելու և Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու անհրաժեշտությունը, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Սեյեդ Քամալ Խարազին ասել է.-Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կվերացնի Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունները։
Այս հանդիպմանը, գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Երևանին ցուցաբերվող մշտական աջակցությունը և ընդգծելով, որ արտաքին հարաբերություններում հաշվի են առնվում Իրանի նկատառումներն ու կարմիր գծերը, Կոստանյանը հույս հայտնեց, որ երկու երկրների միջև համագործակցության ուղին ավելի կբարելավվի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հայաստան կատարելիք այցի և նոր փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արդյունքում։