Իրանը՝ աշխարհի կարմիր ոսկու օրրան; 25 վայրի զաֆրանի տեսակների հայտնաբերում
https://parstoday.ir/hy/news/iran-i235960-Իրանը_աշխարհի_կարմիր_ոսկու_օրրան_25_վայրի_զաֆրանի_տեսակների_հայտնաբերում
Pars Today – 25 վայրի զաֆրանի տեսակներ հայտնաբերելով և ներկայացնելով՝ Իրանն ավելի է ամրապնդել իր դիրքերը որպես աշխարհում այս ռազմավարական արտադրանքի ամենամեծ արտադրող և արտահանող։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2025 14:35 Asia/Tehran
  • Իրանը՝ աշխարհի կարմիր ոսկու օրրան; 25 վայրի զաֆրանի տեսակների հայտնաբերում

Pars Today – 25 վայրի զաֆրանի տեսակներ հայտնաբերելով և ներկայացնելով՝ Իրանն ավելի է ամրապնդել իր դիրքերը որպես աշխարհում այս ռազմավարական արտադրանքի ամենամեծ արտադրող և արտահանող։

Զաֆրանը, որը հայտնի է որպես կարմիր ոսկի, աշխարհի ամենաարժեքավոր համեմունքներից և բուժիչ բույսերից մեկն է, և դրա մշակությունն առավել լայնորեն տարածված է Ռազավի և Հարավային Խորասան նահանգներում: Tasnim-ի փոխանցմամբ՝ Իրանի գենետիկական և կենսաբանական ռեսուրսների ազգային կենտրոնի բույսերի բանկի տնօրեն և դասախոս Ալիռեզա Դոլաթյարիի դաշտային հետազոտությունների արդյունքները հանգեցրել են հայտնբերված վայրի զաֆրանի տեսակների թվի աճին՝ 8-ից հասնելով 25-ի: Տեսակներ, որոնցից մի քանիսը աճում են բացառապես Իրանում և ունեն անզուգական գենետիկական արժեք։

Իրանական զաֆրանը ոչ միայն առանձնահատուկ տեղ է գտել ավանդական խոհարարության մեջ, այլև իրանական մշակույթում հայտնի է որպես հյուրընկալության և հարստության խորհրդանիշ: Բացի իր յուրահատուկ գույնից և բույրից, այս բույսը մեծ նշանակություն ունի նաև ավանդական բժշկության մեջ, և մեծ իմաստուններ, ինչպիսիք են Ավիցեննան և Ջորջանին, այն ներկայացրել են որպես թարմացնող դեղամիջոց, սրտի տոնուսը բարձրացնող և նյարդային համակարգը թուլացնող միջոց:

Զաֆրանի այլ բուժիչ հատկություններից են ստամոքսի և լյարդի ամրապնդումը, մարսողության բարելավումը, դեղնախտի բուժումը, հոդերի ցավի թեթևացումը և երջանկության հորմոնի (սերոտոնինի) մակարդակի բարձրացումը: Միևնույն ժամանակ, օրական երեք գրամից ավելի օգտագործումը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են գլխացավը կամ թունավորումը, իսկ հղի կանանց համար դա կարող է հանգեցնել վիժման վտանգի:

Իրանը մնում է աշխարհի առաջատար զաֆրանի կենտրոնը, և նոր տեսակների հայտնաբերումը նոր հորիզոններ է բացել գիտական հետազոտությունների զարգացման և այս թանկարժեք արտադրանքի արտահանման աճի համար։