Իրանի նախագահը ժամանեց Հայաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i235992-Իրանի_նախագահը_ժամանեց_Հայաստան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 18, 2025 12:43 Asia/Tehran
  • Իրանի նախագահը ժամանեց Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։

Այս ուղևորությունից առաջ նախագահն իր ելույթում նշել է.-Հայաստան կատարելիք ուղևորության ընթացքում մենք կքննարկենք Հյուսիս-Հարավ միջանցքի հարցը։ Արևելք-Արևմուտք երթուղին ևս բնականաբար, մեզ համար հարմար հարթակ կլինի Արևելքից Արևմուտք առևտրային ճանապարհն ընդլայնելու համար։

Փեզեշքիանն ասել է. «Գոյություն ունեցող մտահոգությունը, ըստ էության, տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների ներկայությունն է։ Մտահոգությունն այն է, որ այդ ընկերությունները սովորաբար գալիս են ընկերության անունով, ապա զբաղվում են այլ գործերով։ Այս ուղևորության ընթացքում մենք քննարկումներ կունենանք առկա մտահոգությունների վերաբերյալ»։

Նախագահը նշել է.-Դիվանագիտական ծրագրերի շրջանակներում կմեկնենք Բելառուս։ Իրանը և Բելառուսը շատ ընդհանրություններ ունեն սոցիալական, տնտեսական, մշակութային և գիտական հարցերում, և համագործակցությունը կընդլայնվի տեխնոլոգիաների փոխանցման, գյուղատնտեսության, արդյունաբերության և սոցիալական հարցերի ոլորտներում»։

Փեզեշքիանն ասել է.-Բելառուսը միշտ աջակցել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին միջազգային ֆորումներում։ Համախոհ երկրների հետ հարաբերությունները ամրապնդելով՝ մենք կվերացնենք սահմանափակումները փոխադարձ համագործակցության միջոցով և կնպաստենք առևտրի, արդյունաբերության և մշակույթի զարգացմանը»։

Նա նշել է. «Ստորագրման համար պատրաստվել են փոխըմբռնման հուշագրեր, որոնք կհարթեն համապատասխան տնտեսական և սոցիալական հարթակների մշակման ճանապարհը»։