Իրանի խորհրդարանում հայ պատգամավոր. Իրանը վճռականորեն կկանգնի ցանկացած սահմանային փոփոխության դեմ
ԻԻԽ հարավային իրանահայության պատգամավորը, ընդգծելով Հարավային Կովկասի և Իրան-Հայաստան սահմանի աշխարհաքաղաքական կարևորությանը, ասաց. «ԻԻՀ թույլ չի տա որևէ սահմանային փոփոխություն տարածաշրջանում և վճռականորեն կանգնելու է անվտանգությունը պահպանելու համար»:
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Գեղարդ Մանսուրյանը IRNA-ին տված հարցազրույցում դրական է գնահատել նախագահի այցը՝ հավելելով. «Հայ պաշտոնյաները լավ գիտակցում են, որ Իրանը իրենց երկրի անվտանգության հիմնասյուներից մեկն է։ Նա հիշեցրեց, որ Իրանի 2020 և 2021 թվականների ռազմական մանևրները կանխեցին Ադրբեջանի, Թուրքիայի և սիոնիստական ռեժիմի խորհրդատվական ուժերի համատեղ գործողությունները՝ Սյունիքի մարզը Հայաստանից կտրելու համար»։
Անդրադառնալով 1990-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում Իրանի դերին՝ նա ասաց. «Թուրքիայի և Ադրբեջանի սահմանների փակ լինելը և դեպի Վրաստան տանող ճանապարհի դժվարությունը երկիրը շրջափակման մեջ էին դրել, և միայն իրանական պարենային օգնությունը կանխեց մարդասիրական աղետը»։

Բաքվի և Երևանի միջև վերջերս կնքված համաձայնագրի վերաբերյալ Մանսուրյանը նշեց. -Զանգեզուրի միջանցքի հարցը դեռևս անորոշության մեջ է, այդ թվում՝ երթուղու ճշգրիտ վայրը, դրա պաշտպանության եղանակը և դրա անվտանգության պատասխանատվությունը»։ Նրա խոսքով՝ որոշ հաղորդագրություններ վկայում են ամերիկյան ընկերությունների ներգրավվածության կամ նույնիսկ թուրքական և ՆԱՏՕ-ի ուժերի մուտքի հնարավորության մասին, ինչը կարող է սպառնալիք լինել Իրանի և տարածաշրջանի համար։
Ընդգծելով այս միջանցքին Իրանի մասնակցության անհրաժեշտությունը՝ նա ասաց. «Պետք է պարզաբանվի Իրանի դերը բեռնատարների անցման, ինչպես նաև այս երթուղու անվտանգության և առևտրային մանրամասների հարցերում»։ Նրա խոսքով՝ Իրան-Հայաստան սահմանն այժմ օրական հատում է ավելի քան 600 բեռնատար, և երկու երկրների միջև առևտրի մակարդակը հասել է 700 միլիոն դոլարի։
Պատգամավորը նաև ընգծելով որ պէտք է արագացնել Իրան-Հայաստան սահմանային երկրորդ կամրջի շինարարությունը և համատեղ նախագծերի մշակումը՝ հավելեց. «Իրանցի կապալառուների ներկայությունը խոշոր նախագծերում, ինչպիսիք են Քաջարանի թունելը և Հյուսիս-Հարավ մայրուղին Հայաստանում, լայնածավալ համագործակցության նշան է»։
Վերջում ընդգծելով, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը երկու երկրների համար «շնչառության կետ» է՝ նշեց. «Այս սահմաններում աշխարհաքաղաքական կամ աշխարհագրական որևէ փոփոխություն ընդունելի չէ, և ԻԻՀ այն կպաշտպանի ուժով»։