ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմավորեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին
https://parstoday.ir/hy/news/iran-i236008-ՀՀ_վարչապետ_Նիկոլ_Փաշինյանը_պաշտոնապես_դիմավորեց_Իրանի_նախագահ_Մասուդ_Փեզեշքիանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմավորեց Իրանի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի բակում: 
(last modified 2025-08-19T07:43:16+00:00 )
Օգոստոս 19, 2025 10:30 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին
    Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմավորեց Իրանի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի բակում: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ նախ հնչեցին երկու երկրների օրհներգերը, ապա երկու երկրների ղեկավարները միմյանց ներկայացրեցին ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությունների անդամներին։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, մեկնարկել է ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի առանձնազրույցը։

Իրանական պատվիրակության հանդիպումների օրակարգում երկկողմ հարաբերությունների քննարկումն է, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ 

Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել օգոստոսի 18-ին։ 
 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին

 

 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին

 

 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին