Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքսի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը
https://parstoday.ir/hy/news/iran-i236034-Հայաստանն_ու_Իրանը_համաձայնեցրել_են_Արաքսի_վրայով_երկրորդ_կամուրջ_կառուցելու_հարցը
Երևանն ու Թեհրանը խորացնում են տրանսպորտային համագործակցությունը՝ քննարկելով նոր նախագծեր: ՀՀ և Իրանի միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ։ «Tasnim»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը, որը Երևանում է ԻԻՀ պաշտոնական պատվիրակության կազմում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2025 14:11 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքսի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը

Երևանն ու Թեհրանը խորացնում են տրանսպորտային համագործակցությունը՝ քննարկելով նոր նախագծեր: ՀՀ և Իրանի միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ։ «Tasnim»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը, որը Երևանում է ԻԻՀ պաշտոնական պատվիրակության կազմում։

Նախնական համաձայնություն կա Նորադուզում երկրորդ կամրջի կառուցման, գործող կամրջի վերակառուցման, սահմանային տերմինալների բարեկարգման և բեռնատարների համար տուրքերի վերանայման վերաբերյալ։ Այս քայլերը նպատակ ունեն հեշտացնել բեռնափոխադրողների աշխատանքը և ձևավորել լիարժեք տարանցիկ փաթեթ, որը կավարտվի առաջիկա ամիսներին։

Միևնույն ժամանակ, հատուկ ուշադրություն է դարձվել երկաթուղային նախագծերին, այդ թվում՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային գծին։ Իրանական ճանապարհն արդեն հասնում է Ջուլֆա, իսկ Ջուլֆա-Երևան հատվածը հաստատվել է։

Կողմերը պատրաստվում են նաև օդային փոխադրումների ոլորտում հուշագիր ստորագրել, ինչպես նաև համագործակցել նավահանգստային ենթակառուցվածքների ոլորտում՝ օգտագործելով Պարսից ծոցի և Օմանի ծովի ափերին գտնվող Իրանի հարավային նավահանգիստների լոգիստիկ ներուժը։

Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ամրապնդել Իրանի, Հայաստանի, Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև տարանցումը։ Ավելի վաղ կողմերը քննարկել են նաև Պարսից ծոց-Սև ծով ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքի զարգացման հնարավորությունները։

Արաքսի վրայով նոր կամրջի նախագծային աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջին, իսկ զուգահեռ շինարարության հնարավորությունը քննարկվել է գործող 1995 թվականին կառուցված կամրջի կողքին։