Փեզեշքյանի այցը Երևան և Մինսկ վերաիմաստավորում է Իրանի դերը նոր եվրասիական կարգում
https://parstoday.ir/hy/news/iran-i236116-Փեզեշքյանի_այցը_Երևան_և_Մինսկ_վերաիմաստավորում_է_Իրանի_դերը_նոր_եվրասիական_կարգում
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի այցը ԵԱՏՄ անդամներ Հայաստան և Բելառուս, իրականացվել է տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունները այս տարածաշրջանի և Հարավային Կովկասի երկրների հետ զարգացնելու քաղաքականության շրջանակներում։
(last modified 2025-08-21T12:46:31+00:00 )
Օգոստոս 21, 2025 16:16 Asia/Tehran
  • Փեզեշքյանի այցը Երևան և Մինսկ վերաիմաստավորում է Իրանի դերը նոր եվրասիական կարգում
    Փեզեշքյանի այցը Երևան և Մինսկ վերաիմաստավորում է Իրանի դերը նոր եվրասիական կարգում

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի այցը ԵԱՏՄ անդամներ Հայաստան և Բելառուս, իրականացվել է տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունները այս տարածաշրջանի և Հարավային Կովկասի երկրների հետ զարգացնելու քաղաքականության շրջանակներում։

Օգոստոսի 20-ին Մասուդ Փեզեշքյանի Բելառուս կատարած այցի ընթացքում, Իրանի և Բելառուսի նախագահների ներկայությամբ, ստորագրվել են 12 համագործակցության փաստաթղթեր՝ քաղաքականության, միջազգային իրավունքի, զբոսաշրջության, արվեստի, լրատվամիջոցների, առողջապահության, արդյունաբերության, շրջակա միջավայրի և ներդրումների ոլորտներում։
ԻԻՀ նախագահը, Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այսօր Միացյալ Նահանգները և որոշ եվրոպական երկրներ ձգտում են ընդլայնել միակողմանիությունը և իրենց տեսակետները պարտադրել այլ երկրներին, ինչը Մինսկը և Թեհրանը չեն հանդուրժել և չեն հանդուրժի դա»։
Նա նշել է, որ բարեկամական հարաբերություններից բացի, Իրանն ու Բելառուսը նաև մոտ տեսակետներ ունեն բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ և կառուցողական համագործակցություն ունեն միջազգային ֆորումներում։
Նախագահն ասել է․ «ԵԱՏՄ-ն, ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը նույնպես հարթակներ են Իրանի և Բելառուսի միջև կառուցողական փոխգործակցությունը հեշտացնելու և ընդլայնելու համար»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հրավերով, գլխավորելով բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակություն, Փեզեշքյանն օգոստոսի 18-ին այցելել էր  Երևան։ 
Փեզեշքյանը  նշել է, որ հարևան և դաշնակից երկրների հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը 14-րդ կառավարության արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից և առաջնահերթություններից է, հավելելով. «Բարեկամ և հարևան Հայաստան կատարած այցն իրականացվում է այս շրջանակներում և երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար»։
Իրանը ԵԱՏՄ դիտորդ անդամ է։ Միության անդամներ են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը։ Իրանի համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ կարող է նպաստել արևմտյան դաշինքների դեմ անկախ տնտեսական բևեռի ստեղծմանը և փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։
ԵԱՏՄ-ի հետ Իրանի վերջերս կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը նվազեցրել է ավելի քան 500 ապրանքների մաքսատուրքերը՝ անդամ պետությունների հետ Իրանի առևտրի ծավալը հասցնելով ավելի քան 1.5 միլիարդ դոլարի: Հաշվի առնելով Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համագործակցությունը կարող է լինել ֆինանսական և առևտրային սահմանափակումներին և պատժամիջոցներին հակազդելու միջոց: Այս երկրների հետ Իրանի բանկային և ֆինանսական հարաբերությունների զարգացումը կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կնվազեցնի կախվածությունը Արևմտյան ֆինանսական համակարգերից։
Տարածաշրջանային տնտեսական միություններին անդամակցությունը մեծացնում է ներդրողների վստահությունը և ենթահող ստեղծում արտասահմանյան արտադրական և արդյունաբերական ոլորտներ կապիտալի մուտքի համար։ Իրանը կարող է օգտվել անդամ երկրների ֆինանսական կարողություններից՝ համատեղ նախագծեր մշակելու համար։
Իրանը և եվրասիական երկրները փոխլրացնում են իրար էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների և ծանր արդյունաբերության ոլորտներում, ինչը կարող է հիմք հանդիսանալ համատեղ նախագծերի և տեխնիկական գիտելիքների փոխանցման համար: ԵԱՏՄ-ի հետ միության հետ փոխգործակցությունն Իրանին ներկայացնում է որպես նոր տարածաշրջանային կարգի ակտիվ խաղացող և ավելի ակնառու է դարձնում նրա դերը միջազգային հավասարումներում։
Իր հատուկ աշխարհաքաղաքական, ենթակառուցվածքային և տնտեսական դիրքի շնորհիվ Իրանը կարող է կամուրջ դառնալ ԵԱՏՄ անդամների և Պարսից ծոցի միջև: Այս դիրքը հնարավորություն է տվել Իրանին կապել հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տարանցիկ ուղիները և հանդես գալ որպես ռազմավարական դարպաս։
Փեզեշքյանի այցը Երևան և Մինսկ կարելի է դիտարկել որպես Իրանի նոր «ճանապարհային քարտեզի» մի մաս՝ տարածաշրջանային անվտանգությունը ամրապնդելու, տնտեսական ազդեցությունն ընդլայնելու և ԱՄՆ-ի և Արևմուտքի միջամտողական գործողություններին հակազդելու համար: Այցը հստակ ուղերձ էր տարածաշրջանային և միջտարածաշրջանային դերակատարներին և ցույց տվեց, որ Իրանը վերաիմաստավորում է իր դերը նոր եվրասիական կարգում։